հասարակություն

Հիշեցում

09.09.2010

«Ոչ օտարալեզու դպրոցների վերաբացմանը», «Օտարալեզու դպրոցները` ճանապարհ դեպի գաղութացում» ցուցապաստառներով երեկ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական շարժման մի քանի անդամներ լուռ բողոքի ակցիա են անցկացրել Ազգային ժողովի մոտ: Նրանք տեղեկացել էին, որ երեկ խորհրդարանի Գիտության եւ կրթության հանձնաժողովը պետք է քննարկեր առաջիկա նիստերի օրակարգում «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթի ընդգրկման …

կարդալ ավելին

Զորավարժություններ

09.09.2010

Երեկ ՀՀ ԶՈՒ 10 հոգանոց ռազմաբժշկական ստորաբաժանումը ԱՄՆ Եվրոպական հրամանատարության կողմից «Գործընկերություն հանուն խաղաղության» (ԳհԽ) շրջանակներում կազմակերպվող «Բժիշկ-2010» զորավարժությանը մասնակցելու նպատակով մեկնել է Բուդվա, Մոնտենեգրո: Ամենամյա այս զորավարժությանը ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են 2004-ից: Զորավարժության հիմնական նպատակն է արտակարգ իրավիճակների դեպքում բազմազգ փրկարարական առաքելությունների կազմում կամ միջազգային խաղաղապահ գործողությունների ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ եւ Գործընկեր երկրների …

կարդալ ավելին

«Բա ի՞նչ անեմ, գնամ ճակատնե՞րը պաչեմ»

09.09.2010

Մեր աղբյուրների փոխանցմամբ` վերջերս խիստ լարվել են ԱԺ պատգամավորներ Շիրակ Թորոսյանի եւ Տաճատ Վարդապետյանի հարաբերությունները: Նույն աղբյուրների հավաստմամբ, ծնունդով ջավախքցի այս պատգամավորները երբեք էլ առանձնապես բարեհաճ չեն եղել միմյանց նկատմամբ, սակայն, վերջերս նրանց թշնամական հարաբերություններն ավելի են ընդգծվել: Նույնիսկ այնքան, որ սկսել են միմյանց չբարեւել: Նշենք, որ Շ. Թորոսյանը «Ջավախք» հայրենակցական միության նախագահն է, իսկ …

կարդալ ավելին

Վճռաբեկ դատարանում կոռուպցիայի մեծ ցանց է գործում

09.09.2010

Հայաստանում բոլորը` իշխանություններից սկսած, մինչեւ շարքային քաղաքացի` քաջատեղյակ են դատական համակարգում տիրող կոռուպցիոն երեւույթների մասին: Դատավորների գործունեության, անարդար վճիռների մասին բարձրաձայնվում են ինչպես պետական ամբիոններից ու հասարակական կազմակերպությունների զեկույցներից, այնպես էլ դատական ատյանների հետ գործ ունեցած քաղաքացիների շուրթերից: Բաց տեքստով հայտարարվում է, որ ՀՀ դատական համակարգն ամենակոռումպացվածն է: Դատարաններում կոռուպցիայի հսկայական մի ցանց է գործում, …

կարդալ ավելին

Ռեստորան՝ պատմական բլրի վրա՞

09.09.2010

Օրեր առաջ մեր խմբագրություն զանգահարեց մի քաղաքացի, եւ իր մտահոգությունը հայտնեց պատմական Արտաշատի բլուրներից մեկի ճակատագրի մասին: Ըստ նրա՝ հայրենի օլիգարխներից մեկը պատրաստվում է ռեստորան կառուցել այդ բլուրներից մեկի վրա: Իրավիճակը պարզելու համար գնացինք Խոր Վիրապ, որի տարածքում են գտնվում այն պատմական բլուրները, որտեղ նախկինում եղել էր հին Արտաշատը, իսկ ավելի ճիշտ՝ Հայաստանի մայրաքաղաքներից մեկը, …

կարդալ ավելին

Այժմ պատերազմը սկսվում եւ ավարտվում է ինֆորմացիոն դաշտում

09.09.2010

Աշխարհում ինֆորմացիոն գերհագեցվածություն կա, եւ հասարակության լայն շերտերի մոտ այդ ահռելի ինֆորմացիան մարսելու հետ կապված խնդիրներ են առաջանում, որը շատ հաճախ հանգեցնում է ինֆորմացիոն սթրեսի: Արդիական դարձած այդ երեւույթի մասին զրուցել ենք ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն, սոցիալական հոգեբանության ամբիոնի դասախոս Դավիթ Գեւորգյանի հետ: – Ի՞նչ է ինֆորմացիոն սթրեսը: – Առհասարակ սթրեսը որոշակի ներհոգեկան լարվածության …

կարդալ ավելին

Չի մասնակցի

07.09.2010

Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը հրաժարական է ներկայացրել: Ա.Ամիրյանը, սակայն, երեկ մեզ հետ զրույցում ասաց, թե ինքը ոչ թե հրաժարական է տվել, այլ ընդամենը չի մասնակցելու գործադիր տնօրենի պաշտոնի համար կայանալիք մրցույթին: Ամիսներ առաջ ԶԼՄ-ներում լուրեր էին տպագրվել, թե նա չի ուզում աշխատել այդ պաշտոնում, քանի որ Հ1-ում ֆինանսական …

կարդալ ավելին

«Տեկոյին» բռնել են

07.09.2010

Մոսկվայում ձերբակալվել է «Տեկո» մականունով Թայմուրազ Ֆարոյանը, ով հայտնի «օրենքով գող Դեդ Հասանի» (Ասլան Ուսոյան) կլանից է: Նա ծնունդով Թբիլիսիից է, ակտիվ գործունեություն ծավալող «օրենքով գող» եւ բնակվում է Մոսկվայում: Ֆարոյանը նախկինում բազմիցս դատվել է, իսկ վերջին ձերբակալության պահին նրա մոտ հայտնաբերվել է 4,95գ. հերոին: Նրա նկատմամբ քրգործ է հարուցվել: Հայտնի է, որ «Տեկոն» քրեական …

կարդալ ավելին

Մեկնել է ԱՄՆ

07.09.2010

Սեպտեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ-ի Հայոց Արեւմտյան թեմ: Սեպտեմբեր 11-ին տեղի կունենա թեմի առաջնորդանիստ Ս. Ղեւոնդ նորակառույց եկեղեցու օծման արարողությունը: Սեպտեմբերի 12-ին` Խաչվերացի տոնին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց կաթողիկոսի նորաօծ տաճարում կմատուցվի Ս. պատարագ:

կարդալ ավելին

«Արդյոք մի բան հասկանո՞ւմ եք հայից…»

07.09.2010

Սա Դերենիկ Դեմիրճյանի «Հայը» էսսեի առաջին տողն է: Հետաքրքիր է, որ ուղիղ 90 տարի առաջ տպագրված այս ստեղծագործությունը (1920թ., օգոստոսի 2) վկայում է, որ Խորենացու հայտնի «Ողբից» այս կողմ ազգային բնավորությունը լուրջ տեղաշարժեր չի արձանագրել: Եվ այդ փաստը ֆիքսել է նաեւ Դերենիկ Դեմիրճյանը 20-րդ դարի սկզբին. «Թվով գրեթէ ամենափոքրն է, տառապանքով ամենամեծը, ժամանակով ամենահինն է, …

կարդալ ավելին

Աշխատացնում են եւ չեն վճարում

07.09.2010

Վատ օրենք չի լինում, այլ խնդիր է, թե տվյալ երկրում ովքեր ինչպես են այդ օրենքին վերաբերվում, կամ ում վրա ինչպես են այդ օրենքը կիրառում: Սահմանադրությամբ եւ բոլոր օրենքներով` Հայաստանում անվերապահորեն պետք է հարգվեն եւ պաշտպանվեն մարդու ապրելու, աշխատելու եւ պետական ծառայություններից օգտվելու իրավունքները: Բոլոր օրենքներում ամրագրված է ՀՀ քաղաքացու իրավունքների եւ պարտականությունների սահմանը, այլ հարց …

կարդալ ավելին

«Անտառը հատում-տանում են»

07.09.2010

Երկու տարի առաջ Թեղուտի «կաղ» տվող ավտոբուսով գնացել էի Թեղուտ: Դա ճիշտ այն ժամանակ էր, երբ «Թեղուտ» ՓԲԸ-ն սկսել էր հողերի գնման գործընթացը, եւ գյուղը դեռ չէր կորցրել իր հմայքը: «Թեղին չկա, բայց հո թեղուտցին կա՞»,- խրոխտ հպարտությամբ ասացին ավտոբուսի ուղեւոր-թեղուտցիները: «Գյուղում հող չի մնացել: Սաղ առել են, որ հանք բացեն: Էն գյուղացիք էլ, ովքեր …

կարդալ ավելին

Ընդմիջվել է

04.09.2010

Ոստիկանության Չարենցավանի բաժնում Վահան Խալաֆյանի մահվան գործով հերթական դատական նիստը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ ընդմիջվել է` ամբաստանյալ Աշոտ Հարությունյանի առողջական վատ վիճակի պատճառով: Վերջինիս պաշտպան Սեդա Սաֆարյանն ասել է, որ դատարանի դահլիճ բերելիս նա սրտխառնոց էր ունեցել, փսխել էր, եւ ասել է, որ շատ թույլ է, ուստի ի վիճակի չէ որեւէ բան անել: …

կարդալ ավելին

Ծխարանը տեղափոխում են

04.09.2010

Ալավերդու «Էյ-Սի-Փի» ընկերությունը պատրաստվում է գործարանի 100մետր բարձրությամբ ծխատարը տեղափոխել գործարանի վերեւի Կոշաբերդ սար, ինչի առիթով, այսպես ասած` կազմակերպել էին բնապահպանական լսումներ ընկերության վարչական շենքում: «Տեղական հեռուստաալիքներով որեւէ հայտարարություն չէին տվել, որոնք կիսով չափ իրենց ա պատկանում: Ու էդ նշանակում ա, որ իրենք չեն ուզում, որ մարդիկ մասնակցեն այս լսումներին»,- նշեց Ալավերդու բնակիչներից մեկը, ով …

կարդալ ավելին

«Փողերը շորթում են»

04.09.2010

Նոր Նորքի 3-րդ զանգված, 8շ. բն. 28-ի բնակչուհի Անետա Վարդանյանը, տեւական ժամանակ է, փաստաթղթերի փաթեթը ձեռքին թակում է իրավասու բոլոր մարմինների դռները` իր իրավունքները վերականգնելու խնդրանքով: Թեեւ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի հոդվածներով սահմանվում է գործատուի եւ աշխատողի իրավունքների շրջանակը, այդուհանդերձ, բոլորին է հայտնի, որ ՀՀ-ում գործատուների` աշխատակիցների իրավունքների խախտման դեպքերը բազմաթիվ են: Հիշեցնենք նաեւ, որ բացի …

կարդալ ավելին

Ակադեմիկոսները` համահայցվորնե՞ր

04.09.2010

Ուսանողական այգու կոլեկտիվ դատական հայցին միացել է շուրջ 100 քաղաքացի, որոնց թվում են` ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամներ, ակադեմիկոսներ Վլադիմիր Բարխուդարյանը, Գեւորգ Բրուտյանը, Վիլեն Հակոբյանը եւ Ադոլֆ Մանթաշյանը, ԵՊՀ տեսական փիլիսոփայության եւ տրամաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը, ԵՊՀ հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ Բաբկեն Հարությունյանը, երգիչ Ռուբեն Հախվերդյանը, ճարտարապետ Լեւոն Վարդանյանը, բնապահպան Կարինե …

կարդալ ավելին

Դժգոհում են «Էյ-Ի-Ջի-ից»

02.09.2010

Ներտնային գազասպասարկմամբ զբաղվող «Էյ-Ի-Ջի» ընկերության աշխատակիցները գազ սպառողների տներն այցելելիս՝ զուգահեռաբար նրանց հորդորում են օգտվել «Բիլայնի» ինտերնետ ծառայությունից կամ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունից: «168 Ժամը» բազմաթիվ դժգոհություններ է ստացել, որ այդ ծառայողների հորդորներն արդեն պարտադրանքի են հասնում: Ու երբ նրանք դժգոհում են, ծառայողները բացատրում են, որ այլ ելք չունեն, որովհետեւ իրենց տնօրինությունն է դա պարտադրել: …

կարդալ ավելին

Ազատամարտիկները հայտնվել են լուսանցքում

02.09.2010

ԵԿՄ հասարակական կազմակերպությունն, արդեն մեկ տասնամյակ է, ամեն տարի այց է կազմակերպում Ղարաբաղ: Այդ միջոցառումների ժամանակ երկրապահներն այցելում են իրենց պաշտպանած ու ազատագրած վայրերը: Մի քանի հարյուր երկրապահներ մոտ մեկ շաբաթ ճամբարում են ԼՂՀ շրջաններից մեկում, հիմնականում ՀՅԴ պատգամավոր Արթուր Աղաբեկյանի` Հադրութի շրջանում գտնվող «Նոր կյանք» ջրաշխարհի տարածքում: Ամեն անգամ նրանք պտտվում են ԼՂՀ մի …

կարդալ ավելին

Կորուսյալ, բայց դրախտ

02.09.2010

Հայ մարդու համար Թուրքիայում ճանապարհորդելը դժվար է: Անկախ քաղաքական հայացքներից ու կուսակցական պատկանելությունից: Հատկապես, եթե ճանապարհորդում ես այն տարածքում, որը համարում ես պատմական հայրենիք: Արեւմտյան Հայաստանի ու Կիլիկիայի տարածքում 15-օրյա շրջագայության տպավորություններն ամփոփելը, հարկավ, ժամանակ կպահանջի: Հետեւաբար՝ այն,- ինչ այս պահին նկարագրում եմ, ավելի շատ հուզական երանգ ունի: Առաջին բանը, որ աչքի է զարնում, ամենուրեք …

կարդալ ավելին

«Աթոռագործ» դսեղցիներն ու «մորթվող» հաճարենիները

02.09.2010

«Էստի համեցեք»: Սա Լոռու մարզի Դսեղ գյուղի առաջին կոմիսիոնի անունն է, որն այսօր կորցրել է իր նախկին հմայքը: Խանութի կապուտաչյա աշխատակիցը երանությամբ հիշեց գյուղի «լավ ժամանակները», երբ գյուղացին ապրում էր, այլ ոչ թե այսօրվա պես գոյատեւում: Նա նաեւ հիշեց գյուղի նախկին կահույքի գործարանը, որտեղ աշխատում էին մոտ 200 հոգի: «Առաջ գյուղացին, իսկապես, լավ էր ապրում: …

կարդալ ավելին