«Տեկոյին» բռնել են

07/09/2010

Մոսկվայում ձերբակալվել է «Տեկո» մականունով Թայմուրազ Ֆարոյանը, ով հայտնի «օրենքով գող Դեդ Հասանի» (Ասլան Ուսոյան) կլանից է: Նա ծնունդով Թբիլիսիից է, ակտիվ գործունեություն ծավալող «օրենքով գող» եւ բնակվում է Մոսկվայում: Ֆարոյանը նախկինում բազմիցս դատվել է, իսկ վերջին ձերբակալության պահին նրա մոտ հայտնաբերվել է 4,95գ. հերոին: Նրա նկատմամբ քրգործ է հարուցվել: Հայտնի է, որ «Տեկոն» քրեական աշխարհում մեծ կշիռ ունի: Ոստիկանության տվյալներով` Ֆարոյանը վերահսկում է մի քանի հանցագործ խմբավորումներ, ինչպես նաեւ հայտնի է ՌԴ-ի այլ շրջաններից վտարված հանցագործներին իր ղեկավարության տակ համախմբելու պրակտիկայով` սերտ կապեր պահպանելով հանցագործ աշխարհի բանտարկված ներկայացուցիչների հետ: