Երեկ ՀՀ ԶՈՒ 10 հոգանոց ռազմաբժշկական ստորաբաժանումը ԱՄՆ Եվրոպական հրամանատարության կողմից «Գործընկերություն հանուն խաղաղության» (ԳհԽ) շրջանակներում կազմակերպվող «Բժիշկ-2010» զորավարժությանը մասնակցելու նպատակով մեկնել է Բուդվա, Մոնտենեգրո: Ամենամյա այս զորավարժությանը ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են 2004-ից: Զորավարժության հիմնական նպատակն է արտակարգ իրավիճակների դեպքում բազմազգ փրկարարական առաքելությունների կազմում կամ միջազգային խաղաղապահ գործողությունների ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ եւ Գործընկեր երկրների ռազմական բժիշկ-մասնագետների եւ բժշկական ստորաբաժանումների գործելու հմտությունների զարգացումը: Սեպտեմբերի 1-ից ՀՀ ԶՈՒ կապի զորքերի 20 հոգանոց խումբը Գերմանիայում եւ Ռումինիայում համատեղ մասնակցում է կապի եւ հաղորդակցության համակարգերի կիրառման «Համատեղ ձգտում-2010» ամենամյա զորավարժությանը: Զորավարժությունն անցկացվում է ԳհԽ շրջանակներում` ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հովանավորությամբ: Զորավարժության նախնական պլանավորման համաժողովը անցկացվել է Երեւանում 2011թ. հունվարին: Սեպտեմբերի 4-17-ը Ուկրաինայի Լվով քաղաքի Յավորիվ ուսումնական կենտրոնում ԳհԽ շրջանակներում անցկացվում է ամերիկաուկրաինական համատեղ խաղաղապահ գործողությունների զորավարժությունը, որի հրամանատարաշտաբային մասին, ի թիվս այլ գործընկեր երկրների, մասնակցում է նաեւ Հայաստանը` շտաբային երկու սպաներով: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։