Ընդմիջվել է

04/09/2010

Ոստիկանության Չարենցավանի բաժնում Վահան Խալաֆյանի մահվան գործով հերթական դատական նիստը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ ընդմիջվել է` ամբաստանյալ Աշոտ Հարությունյանի առողջական վատ վիճակի պատճառով: Վերջինիս պաշտպան Սեդա Սաֆարյանն ասել է, որ դատարանի դահլիճ բերելիս նա սրտխառնոց էր ունեցել, փսխել էր, եւ ասել է, որ շատ թույլ է, ուստի ի վիճակի չէ որեւէ բան անել: Ս. Սաֆարյանի վկայությամբ` արդեն 4 օր իր պաշտպանյալի առողջական վիճակը վատ է, եւ ինքը միջնորդել է դատարանին` ընդմիջել դատական նիստը եւ հնարավորություն տալ ամբաստանյալին բուժզննման ուղարկելու: Դատավորը 30 րոպեով ընդմիջում է հայտարարել: Հիշեցնենք, որ Հարությունյանը մեղադրվում է Վահան Խալաֆյանին ծեծի ենթարկելու մեջ, ինչը հանգեցրել է ինքնասպանության: