հասարակություն

Ընտանիքին բռնությամբ վտարել են՝ հանուն Հրանուշ Խառատյանի

22.07.2010

Երեւանի Նոր Նորքի 6-րդ զանգված բնակչուհի Դոնարա Մկրտչյանը հայտարարում է, որ ազգագրագետ (նախկինում՝ ՀՀ Կառավարության Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ) Հրանուշ Խառատյանն անօրինական, գաղտնի ճանապարհով, խաբեությամբ ձեռք է բերել 10 տարի շարունակ իր ընտանիքի կողմից տիրապետվող անշարժ գույքը, ինչի պատճառով ինքը ենթարկվել է բռնությունների եւ հայտնվել դատական քաշքշուկի մեջ: Բանն այն է, որ …

կարդալ ավելին

Անբնական բարձր

22.07.2010

Այս տարի անբնական բարձր ջերմաստիճան է արձանագրվել ողջ երկրագնդի վրա: Դա, մասնավորապես, հանգեցրել է նրան, որ Արկտիկայում ռեկորդային տեմպերով հալչում է սառույցը: Ինչպես տեղեկացրել է ՌԴ հիդրոմետծառայության ղեկավար Ալեքսանդր Ֆրոլովը, սառույցի հալման արագությունը կարող է գերազանցել 2007 թվականի ռեկորդը: Այն ժամանակ Արկտիկայի սառցե մակերեւույթի մակերեսը կրճատվել էր 1/3-ով: Այդուհանդերձ, ըստ նրա, դեռ վաղ է եզրահանգումներ …

կարդալ ավելին

Ամենացուրտ ձմեռը՝ ամենաշոգ ամռանը

22.07.2010

Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում աննախադեպ ցուրտ եղանակի պատճառով առնվազն 175 մարդ է զոհվել: Ինչպես հաղորդում է DPA գործակալությունը, առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Պերուի հարավում, որտեղ ջերմաստիճանը բարձրլեռնային շրջաններում հասել է -23 աստիճանի: Այդ երկրում վերջին մեկ շաբաթում ցրտից մահացել է 112 մարդ: Արգենտինայում ցրտից մահացել է 16 մարդ, եւս 11-ը թունավորվել են գազից` …

կարդալ ավելին

«Արտեկում»

22.07.2010

Երեկ Հայաստանից 10 երեխաներ մեկնել են Ուկրաինա, որտեղ «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում մինչեւ օգոստոսի 5-ը կանցկացնեն իրենց ամառային հանգիստը: Նրանք այնտեղ կմասնակցեն նաեւ միջազգային մանկական 9-րդ «Դարձնենք աշխարհը ավելի լավը» փառատոնին: Փառատոնի կազմակերպիչները կհոգան հայկական պատվիրակության` «Արտեկում» մնալու ծախսերը: Ինչպես հայտնում են Հայաստանում Ուկրաինայի դեսպանատնից, Հայաստանը ներկայացնող 10 երեխաների թվում են միջազգային տարբեր մրցույթների դափնեկիրներ …

կարդալ ավելին

Ինչո՞ւ են նախընտրում Քոբուլեթին եւ Անթալիան

20.07.2010

Նախորդ տարվա համեմատ այս տարի Քոբուլեթի, Բաթում եւ Անթալիա հանգստանալու գնացողների թիվն անհամեմատ մեծ է: Այս մասին հայաստանյան հանգստյան տների աշխատակիցները խոսում էին անթաքույց մտահոգությամբ` միաժամանակ նշելով եւ այդ թվաքանակի աճի պատճառները. «Դե, էնպիսի զեղչեր չեն անում, որ մարդիկ չգնան: Նախորդ տարի մարդիկ էդքան շատ չէին գնում Անթալիա կամ Քոբուլեթի, մեր աշխատանքն էլ նորմալ էր: …

կարդալ ավելին

Ոչինչ չասող պատասխաններ

20.07.2010

«168 Ժամն» օրերս ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից ստացել է ներքոնշյալ անհասկանալի «պարզաբանումները», որոնք վերաբերում են մեր թերթում տեղ գտած հրապարակումներին: «1. Ձեր թերթի 15.07.2010թ. «Բաց նամակ նախարարին» հրապարակման վերաբերյալ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է. Նախարարի հանձնարարությամբ տեղի է ունեցել զրույց Հովհաննես Խաչատրյանի ծնողների հետ: Մեկ անգամ եւս ճշգրտվել են ընտանիքի …

կարդալ ավելին

Նոտար. «իրավաբանական», բայց ո՛չ «օրինական անձ»

20.07.2010

2010թ. հունիսի 4-ին հանձնել եմ ՀՀ Արդարադատության նախարարության` նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման համար հայերեն-թուրքերեն եւ թուրքերեն-հայերեն լեզուներով թարգմանությունների քննություն: Քննությունը ստուգող մասնագետը` ԵՊՀ թուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը, իմ թարգմանություններից յուրաքանչյուրը գնահատել է 13 միավոր (հնարավոր 20 միավորից) եւ գրել. «Հայերենից թուրքերեն եւ թուրքերենից հայերեն թարգմանության մեջ ձեւակերպումները սխալ են (հայերենին եւ թուրքերենին անհարիր), …

կարդալ ավելին

Ծեծել են համագյուղացուն

20.07.2010

Հուլիսի 19-ին, ժամը 05:00-ին, Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է դիմել 1973թ. ծնված Արարատ Հ.-ն` հայտնելով, որ հուլիսի 18-ին, ժամը 21:30-ի սահմաններում, համագյուղացին` 1975թ. ծնված Արկադի Ս.-ն, իր խանութի մոտ շուրջ 5-10 րոպե անհիմն վիճաբանել, քաշքշել ու հայհոյել է իրեն, իսկ 30-40 րոպե անց գյուղի կենտրոնական մասում իր հետ վիճաբանել են համագյուղացիներ` 1985թ. ծնված Կարեն Ղ.-ն եւ …

կարդալ ավելին

Ձերբակալել են

18.07.2010

Հուլիսի 14-ին Մոսկվայում ձերբակալվել է հայազգի «օրենքով գող» Կամո Եղիազարյանը, որը հայտնի է «Կամո Մոսկովսկի» մականունով: Ըստ ռուսական ԶԼՄ-ների, նրա մոտ անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 8,35գ հերոին: Կ. Եղիազարյանը 1975-ից բնակվում է Մոսկվայում եւ ազգությամբ հայ ամենահայտնի «օրենքով գողերից» է: Նա համարվում է «գողական» հին ավանդույթների կողմնակից եւ նախընտրում է չմիջամտել այնպիսի գործերի, որոնցում …

կարդալ ավելին

Ո՞վ է առաջինը նետելու քարը

18.07.2010

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հրապարակայնորեն, սակայն շառագունելով, միմյանց մեղադրում են ստախոսության մեջ: Դաստիարակությունը եւ կոնֆլիկտի պայթյունավտանգությունը նրանց ավելի կոպիտ եզրեր գործածել թույլ չի տալիս: Թեեւ դեմ չէին լինի: Իսկ նրանց ամերիկացի գործընկերների համար անհամեմատ հեշտ է. ԱՄՆ-ում հեռուստատեսությամբ եւ ռադիոեթերում սեռական բնույթի հայհոյանքներ ու անպարկեշտ արտահայտություններ կարելի է ասել` առանց արգելքի եւ պատասխանատվության ենթարկվելու մտավախության. …

կարդալ ավելին

ՀՕ՞Մ-ն է ղալաթ արել, թե՞ Լալա Ղազարյանը

18.07.2010

«Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագիրն անցյալ տարի պետական մակարդակով համարվեց տապալված: Հիշեցնենք, որ ծրագրի հետ կապված երկարատեւ ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ Վերահսկիչ պալատն աղմկահարույց փաստեր հրապարակեց, ըստ որի` խոշոր գումարներ էին գրպանվել, եւ պետբյուջեին մեծ վնաս էր հասցվել: ՀՀ Գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցեց մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների համար պետբյուջեից դուրս գրված գումարները …

կարդալ ավելին

Բաց նամակ նախարարին

15.07.2010

ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին Մեր թերթի նախորդ համարներից մեկում «Ուզում եմ օգնեմ մեր պետությանը, թոշակս կնվիրեմ բյուջեին» վերնագրով հրապարակմամբ ներկայացրել էինք Հ. Խաչատրյանի հաշմանդամության հետ կապված խնդիրները: Հիշեցնենք, որ սայլակավոր այս երիտասարդն օգնության կարիք ունի եւ գտնվում է սոցիալապես ծանր վիճակում: Մասնագետները նրան հորդորել են առողջական վիճակն ինչ-որ կերպ վերականգնելու համար …

կարդալ ավելին

Վաղուց այդքան անկեղծ չէինք խոսել

15.07.2010

4-ամյա Էրիկ Սարգսյանի մոտ մասնագետները քաղցկեղ (ավշարային հանգույցների սարկոմա) հիվանդությունն են հայտնաբերել: Նա հաշվառված է «Հայաստանի Ուռուցքաբանության ազգային կենտրոնում», սակայն առողջական վիճակի կտրուկ անկման պատճառով Էրիկին ծնողները տեղափոխել են Մոսկվա: Բժիշկները հույս են հայտնում, որ երեխայի կյանքը հնարավոր է փրկել, որի համար, սակայն, անհրաժեշտ են մեծ գումարներ: Մի քանի շաբաթ առաջ Էրիկի մասին տեղեկատվություն հայտնվեց …

կարդալ ավելին

«Շունը խնամք պահանջող հավերժական երեխա է»

15.07.2010

Հուլիսի 15-16-ը Երեւանում կանցկացվի թափառող կենդանիների խնդիրներին նվիրված համաժողովը, որն առաջինը կլինի Կովկասում։ Հայաստանի Ամերիկյան Համալսարանում տեղի ունեցող այս երկօրյա համաժողովին կմասնակցեն կենդանիների բարեկեցությանը ուշադրություն դարձնող անձինք եւ կազմակերպությունները՝ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Իրանից, որոնց համար դասախոսություններով հանդես կգան բրիտանական մասնագետները։ Համաժողովի ուշադրության կենտրոնում կլինեն թափառող կենդանիների բազմացման վերահսկումը, առողջապահական խնդիրները, կրթական ծրագրերը, ինչպես նաեւ՝ օրենսդրական …

կարդալ ավելին

Երեք սերունդ

15.07.2010

«Հայկական ընտանքներում գրանցվող ամուսնալուծությունների հիմնական պատճառը դերերի բաշխումն է,- երեկ լրագրողների հետ հանդիպմանը նման վերլուծությամբ է հանդես եկել հոգեբանական գիտությունների թեկնածու Սեյրան Ամիրյանը` պարազաբանելով,- Հիմա, այսպես կոչված, դեմոկրատական բարքերով ապրող երկրում, ինչպիսին մերն է, կանայք մտածեցին, թե իրենք ազատ են, թե իրենք կարող են ոնց ուզում են վարվել, ուր ուզում են գնալ, ինչ ուզում են …

կարդալ ավելին

Վիզաների մասին

15.07.2010

«Լեհաստանը կաջակցի Հայաստանին տարբեր հարցերում` մասնավորապես արտոնագրային ռեժիմի դյուրացման, իսկ հետագայում նաեւ ընդհանրապես արտոնագրային ռեժիմի հանման հարցերում, եթե, իհարկե, Հայաստանը որոշ տեխնիկական պահանջներ բավարարի։ Մեր հարաբերություններում ոչ վիճարկելի խնդիրներ մենք չունենք, եւ հակառակը՝ ունենք շատ գործ անելու, որպեսզի մեր հարաբերություններն ավելի խորացնենք եւ սերտացնենք տնտեսական բնագավառում»,- երեկ Երեւանում ՀՀ արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել …

կարդալ ավելին

Հուլիսի 15-ին

10.07.2010

Հարգելի ընթերցող, «168 Ժամի» հաջորդ համարը լույս կտեսնի հուլիսի 15-ին:

կարդալ ավելին

Հուլիսի 10-11-ին Երեւանում կլինի 41 աստիճան շոգ

10.07.2010

Գիտե՞ք, թե որն է ընտրությունների ու օդի ջերմաստիճանի միջեւ նմանությունը: Հայաստանում երկուսի արդյունքներն էլ կեղծվում են: Երկու դեպքերում էլ իրական թիվը կեղծում-թաքցնում են: Նախօրեին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը ասուլիս էր տալիս սպասվելիք շոգերի մասին: «Շատ է խոսվում 40-ից բարձր ջերմաստիճանի մասին, սակայն մինչ այժմ մայրաքաղաքում առավելագույն ջերմաստիճանը …

կարդալ ավելին

Հարցնում եմ՝ «Ինչի՞ կարիք ունեք»։ Պատասխանում է՝ «Խղճի խայթի»

10.07.2010

7-ամյա Ինգան մարմնի ցավից շառագունում է, երբ մայրը փորձում է պրոթեզե կորսետը հագցնել նրա` մինչեւ գոտկատեղը «ծռված» մարմնին: Բղավում է` «Մա՛մ, մա՛մ, վայ մամա՛, հանի խնդրում եմ, չեմ դիմանում…»: Ինգայի աչքերի մեջ հայտնվում է ալ կարմիր արցունքը, որի հոսելու ճանապարհը նա կամքի ուժով փակում է, որպեսզի անծանոթի մոտ խղճահարություն չառաջացնի: Մայրը Ինգայի ցավոտ «ծկլթոցից» շփոթված` …

կարդալ ավելին

Ղեկին 25-ամյա աղջիկ էր

10.07.2010

Հուլիսի 8-ին, գիշերը ժամը 01:53-ին, Երեւանի Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում` բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 01 ՍՍ 562 եւ «Ալեքս» տաքսի ծառայությանը պատկանող «Շկոդա» մակնիշի Տ 6680 պետհամարանիշների ավտոմեքենաները: Պատահարի հետեւանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1985թ. ծնված Ռիմա Մառազյանը: Նա փրկարարների օգնությամբ …

կարդալ ավելին