Ղեկին 25-ամյա աղջիկ էր

10/07/2010

Հուլիսի 8-ին, գիշերը ժամը 01:53-ին, Երեւանի Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում` բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 01 ՍՍ 562 եւ «Ալեքս» տաքսի ծառայությանը պատկանող «Շկոդա» մակնիշի Տ 6680 պետհամարանիշների ավտոմեքենաները: Պատահարի հետեւանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1985թ. ծնված Ռիմա Մառազյանը: Նա փրկարարների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից: Բժիշկները Ռ. Մառազյանի վիճակը գնահատում են բավարար: