Երևանի Մոնթե Մելքոնյանի անվ. թ. 11 դպրոցում 2008թ.սեպտեմբերից սկսած իրականացվել է ուսուցիչերի և մյուս աշխատողների իրավազրկում տնօրեն Ռուզան Ազիզյանի կողմից, ում հարկադրանքով էլ աշխատողները ստորագրել են թրաֆիքինգի տարրեր պարունակող “Աշխատողի վարքագծի պարտադիր կանոններ” , որը սկսվում է այսպես. “Բոլոր աշխատողները պարտավոր են ենթարկվել տնօրենին կամ նրա ներկայացուցիչներին” Սահմանադրության 14.1 հոդվածով սահմանված`օրենքի առջև բոլոր մարդկանց հավասարության …
կարդալ ավելինՆախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով եղել է Գյումրիում։ Նա այցելել է «Մուշ-2» թաղամաս, մասնակցել նորակառույց այդ թաղամասում 22 բնակելի շենքերի շահագործման հանձնման արարողությանը: Նույն թաղամասում կառուցվելու է եւս 32 բնակելի շենք` 1756 բնակարան:
կարդալ ավելինՀնարավոր է, որ շուտով «Հաղթանակ զբոսայգին»՝ հայտնի «Մոնումենտի» այգին, դառնա գործարար Սամվել Ալեքսանյանի սեփականությունը: Կամ էլ պատգամավորը պարզապես այն կվարձակալի երկար ժամկետով: Մեր տեղեկություններով՝ պատգամավորը ցանկություն ունի այնտեղ ստեղծել բազմատեսակ զվարճանքի կենտրոն: Գործարարը կարուսելների ու բացօթյա սրճարանների կողքին ցանկանում է կառուցել խոշոր ռեստորանային համալիր: Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող այդ այգու մեծ մասը ներկայումս վարձակալական հիմունքներով պատկանում …
կարդալ ավելինՕրեր առաջ մեր թերթի խմբագրություն էր եկել ՀՀ ՊՄՏՀՀ «Սնայպեր» օդամղիչ հրաձգարանի նախկին տնօրեն Թադեւոս Կարապետյանն՝ իր որդիների հետ: Նա հանգամանորեն պատմեց, թե գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանը, նույն ինքը` Կոմանդոսը, ինչպես էր «խլել» հրաձգարանն իրենցից ու վաճառել ինչ-որ անծանոթ մեկին: Թ. Կարապետյանը 2010թ. փետրվարի 26-ին 1 տարի ժամկետով պայմանագիր էր կնքել հրաձգարանի համար: Սա՝ այն դեպքում, …
կարդալ ավելինՀՀ պաշտպանության նախարարությունը (այսուհետ` ՊՆ) հայտարարում է մրցույթ` նախարարությունում քաղաքացիական հատուկ ծառայության հետեւյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար 1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) աշխատակազմի վերահսկիչ վարչության (այսուհետ՝ Վարչություն) ծառայողական քննությունների բաժնի (այսուհետ՝ Բաժին) պետ (ծածկագիր՝ 02-Հ-2.1-4): Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է` – իրավագիտություն (030500) մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, – սույն պաշտոնի անձնագրի 10-րդ …
կարդալ ավելինԵրեկ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Օրակարգի առաջին հարցով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ա. Տեր-Հովակիմյանը հանդես է եկել զեկույցով հիմնադրամի 2010 թ. նախատեսվող ծրագրերի վերաբերյալ եւ ներկայացրել հիմնադրամի 2010 թ. գործունեության ծրագրային հիմնական ուղղությունները: Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է հիմնադրամի 2010 …
կարդալ ավելինՆիգերիայի նախագահ Գուդլաք Ջոնաթանը խոստովանել է, որ երկրի ազգային հավաքականի միջազգային հանդիպումների մասնակցության արգելքը հանել է Facebook-ում իր էջի այցելուների թողած կարծիքներին, հորդորներին ու խնդրանքներին ծանոթանալուց հետո: Աշխարհի առաջնությունում ձախողվելուց հետո Նիգերիայի նախագահը երկու տարվա արգելք էր դրել թիմի միջազգային ելույթների վրա: ՖԻՖԱ-ն սպառնաց որակազրկել Նիգերիայի բոլոր տարիքային խմբերի հավաքականներին, եթե երկրի նախագահը շարունակի միջամտել …
կարդալ ավելինԵգիպտացի ֆերմեր Շոբի ալ-Գանզոուրին պատմել է, որ իր կովը երկար ու դժվար ծննդաբերության արդյունքում լույս աշխարհ է բերել երկգլխանի հորթուկի, որը անասնաբույժի օգնությունից հետո, ամենայն հավանականությամբ, կապրի: Ըստ LifeNews.ru-ի` կենդանին ունի 2 գլուխ, 2 բերան եւ 2 զույգ աչքեր: Հորթուկը դեռ այնքան թույլ է, որ ի վիճակի չէ ոտքի կանգնել, բայց հնարավոր է, որ կենդանին …
կարդալ ավելին«Ուլտրամանուշակագույն ճառագայթների ինդեքսը բավական բարձր է: Այսինքն` կա արեւահարման վտանգ»,- երեկ tert.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արտակարգ իրավիճակների նախարարության «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօթերեւութաբանական կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Նրա տեղեկացմամբ, վերջին երեք օրերին օդի առավելագույն ջերմաստիճանը, որը գրանցվել է Հայաստանում, 38,5 աստիճանն է: Այդ ջերմաստիճանը, ըստ նրա` պահպանվելու է մինչեւ հուլիսի 9-ը, իսկ դրանից հետո …
կարդալ ավելինՀայ-ադրբեջանական սահմանի մոտ գտնվող Տավուշի մարզի Վազաշեն գյուղում ինձ հանդիպած ընտանիքն այն բացառիկներից է, որտեղ ՀՀ քաղաքացին կարող է շփոթահար լինել` տեսնելով ընտանիքի երեխաների կողմից ցուցաբերվող պատկառանքը ՀՀ եռագույնի նկատմամբ: Այս երեխաների առօրյան անցնում է մշտական կրակոցների ու վախի մեջ, բայց նրանք շարունակում են հավատալ կյանքի հրաշքներինգ Թթենու կանաչ ճյուղն առանձնակի հմայք էր հաղորդել փայտյա …
կարդալ ավելինՏնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեկվա արտահերթ նիստում որոշում է կայացրել «Հավի ձու կճեպով» ապրանքային շուկայում գործող մի շարք տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ վարչական վարույթ հարուցելու մասին: Որպես հիմք է ընդունվել նշված ապրանքային շուկայում հանձնաժողովի կատարած դիտանցումների արդյունքները, ինչպես նաեւ՝ վերջին օրերին մամուլի հրապարակումներն այն մասին, որ ձվի շուկայում տեղի են ունենում մտահոգիչ երեւույթներ: ՏՄՊՊՀ-ն վարչական …
կարդալ ավելինՀուլիսի 1-ին, ժամը 07:25-ին, Ոստիկանության Կենտրոնականի բաժնում քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Օղակաձեւ զբոսայգու 6-րդ հատվածում գտնվող աղբարկղի մոտ 2 հատ ական կա: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 07:00-ի սահմաններում, «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ երկու աշխատակիցներ Օղակաձեւ զբոսայգու 5-րդ հատվածում մաքրման աշխատանքներ կատարելիս` աղբարկղի մեջ հայտնաբերել են ԲՊԿ-Մ79 եւ ՍՊԲ-8903 ականներ: Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները …
կարդալ ավելինԳերմանացի գիտնականները պարզել են, որ խանութում գնումների դիմաց տրվող կտրոնների թանաքը պարունակում է թունավոր նյութ, որը կարող է հանգեցնել իմպոտենցիայի: Խոսքը բիսֆենոլ-A նյութի մասին է, որի օգնությամբ թանաքը ներթափանցում է ջերմազգայուն թղթի մեջ եւ որը բացասաբար է ազդում տղամարդկանց հորմոնների արտադրության վրա։ Այն կարող է փոխել տղամարդկանց սեռական հորմոնների հավասարակշռությունը՝ հօգուտ կանացի հորմոնների: Վնասակար քիմիական …
կարդալ ավելինՀուլիսի 1-ին, ժամը 15:25-ին ահազանգ է ստացվել, որ Սեւանա լճում` Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղին հարակից տարածքում, ջրահեղձվել է ոմն քաղաքացի, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի փոխանցմամբ` դեպքի վայր են մեկնել Սեւանի ջրափրկարարական ծառայության ջրասուզակները, եւ ժամը 16:06-ին լճից դուրս է բերվել նույն մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 18-ամյա Ալիկ Միքայելյանի դին եւ …
կարդալ ավելինՉարենցավանի թիվ 5 դպրոցում մահացած տասնամյա Դերենիկ Գասպարյանի հարազատներին երեկ ծանոթացրել են դատաբժշկական փորձաքննության արդյունքների հետ: Ըստ փորձաքննության արդյունքների, Դերենիկը տառապել է բազմաթիվ հիվանդություններով` սրտի, թոքերի, երիկամների եւ այլն: Դերենիկի հարազատները համոզված են, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքները կեղծել են: «Եթե մեր էրեխեն իրենց թվարկած հիվանդություններն ունեցել էր, ուրեմն վաղուց ոտքի վրա չպիտի կարողանար կանգնել: Շատ …
կարդալ ավելինԵրեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրավերով հունիսի 29-ին պաշտոնական այցով Երեւան է ժամանել Մոսկվայի կառավարությունում Մոսկվայի քաղաքապետի առաջին տեղակալ Վլադիմիր Ռեսինի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպման ընթացքում Գ. Բեգլարյանը կարեւորել է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի կողմից իրագործվող քայլերն` ուղղված երկու մայրաքաղաքների միջեւ գործնական հարաբերությունների ընդլայնմանը: Քննարկվել են Երեւանի Նորագյուղ թաղամասում քաղաքաշինական ներդրումային նախագծերի իրականացման, ինչպես նաեւ՝ Երեւանի եւ …
կարդալ ավելինՊոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանն առողջական խնդիրների պատճառով ի զորու չէ իրականացնել թուրքահայության հոգեւոր հովվապետությունը: Այդ իսկ պատճառով պատրիարքարանի հոգեւոր խորհուրդը դիմել էր թուրքական կառավարությանը` համապատրիարք կամ աթոռակից պատրիարք ընտրելու թույլտվություն ստանալու համար: Իսկ ահա պատրիարքի ընտրության կազմակերպման նախաձեռնող մարմինն էլ պահանջել էր ոչ թե համապատրիարք ընտրել, այլ հենց պատրիարք: Ըստ «Հյուրիեթի», Թուրքիայի իշխանությունները գտել …
կարդալ ավելինԱնկողնում ցավից գալարվող Նարինեն մահճակալում «թափառելով»՝ չի գտնում այն տարածքը, որտեղ կարող է ցավերը փոքր-ինչ մեղմել: Վիրավոր թռչունի նման «թպրտում» է ու, երբ ուրիշների աչքերի մեջ տեսնում է իր անօգնական, ցավոտ կերպարանքը` հայացքն անշարժացնում է դեպի պատը: Նարինեն ու մահը ոխերիմ թշնամիներ են: Արդեն քանի ամիս է` 35 տարեկան այս կինը մահվան հետ «ծանոթությունից» հետո …
կարդալ ավելինՀունիսի 29-ին Կոտայքի մարզում գտնվող գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն: Հունիսի 29-ին, ժամը 9։45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Զովունի գյուղի սկզբնամասում գտնվող գազալցակայանում: Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության՝ ժամը 09։45-ին «հրդեհ ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, որոնցից երկուսը, անհրաժեշտություն չլինելու պատճառով, հետ են վերադարձել ճանապարհից: Տեղում …
կարդալ ավելին4-ամյա Էրիկ Սարգսյանը տառապում է քաղցկեղով (ավշային հանգույցների սարկոմա): Էրիկը հաշվառված է «Հայաստանի Ուռուցքաբանության ազգային կենտրոնում», սակայն առողջության վատթարացման հետեւանքով ծնողները նրան տեղափոխել են Մոսկվա: Բժիշկները հույս են հայտնում, որ Էրիկի կյանքը հնարավոր է փրկել, սակայն դրա համար անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն, որը երեխայի ծնողները չեն կարողանում հայթայթել: Էրիկ Սարգսյանի կյանքը փրկելու համար ֆինանսապես օգնել …
կարդալ ավելին