4-ամյա Էրիկ Սարգսյանը տառապում է քաղցկեղով (ավշային հանգույցների սարկոմա): Էրիկը հաշվառված է «Հայաստանի Ուռուցքաբանության ազգային կենտրոնում», սակայն առողջության վատթարացման հետեւանքով ծնողները նրան տեղափոխել են Մոսկվա: Բժիշկները հույս են հայտնում, որ Էրիկի կյանքը հնարավոր է փրկել, սակայն դրա համար անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն, որը երեխայի ծնողները չեն կարողանում հայթայթել: Էրիկ Սարգսյանի կյանքը փրկելու համար ֆինանսապես օգնել ցանկացողները կարող են գումար ուղարկել «Արցախ» բանկի հետեւյալ հաշվեհամարներին.
ՀՀ դրամի դեպքում` 22 300 40 39 994
ԱՄՆ դոլարի դեպքում` 22 300 51 19 993
Լուսինե Կամոյի Բեգլարյանի (Էրիկի մայրն է) անունով: