Facebook-ը փրկեց

08/07/2010

Նիգերիայի նախագահ Գուդլաք Ջոնաթանը խոստովանել է, որ երկրի ազգային հավաքականի միջազգային հանդիպումների մասնակցության արգելքը հանել է Facebook-ում իր էջի այցելուների թողած կարծիքներին, հորդորներին ու խնդրանքներին ծանոթանալուց հետո: Աշխարհի առաջնությունում ձախողվելուց հետո Նիգերիայի նախագահը երկու տարվա արգելք էր դրել թիմի միջազգային ելույթների վրա: ՖԻՖԱ-ն սպառնաց որակազրկել Նիգերիայի բոլոր տարիքային խմբերի հավաքականներին, եթե երկրի նախագահը շարունակի միջամտել ֆուտբոլի գործերին: Նիգերիայի նախագահն իր աքաունթում`http://www.facebook.com/pages/Goodluck-Jonathan/105479482835768գref=search գրել է, թե կարդալով բոլոր մեկնաբանությունները՝ որոշել է հանել արգելքը, իսկ ապագայում՝ օգնել թիմին հաջողությունների հասնելու համար: Նիգերիայի նախագահը սոցիալական ցանցում ունի մոտ 90.000 երկրպագու: