Հայտարարություն

08/07/2010

ՀՀ պաշտպանության նախարարությունը (այսուհետ` ՊՆ) հայտարարում է մրցույթ` նախարարությունում քաղաքացիական հատուկ ծառայության հետեւյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) աշխատակազմի վերահսկիչ վարչության (այսուհետ՝ Վարչություն) ծառայողական քննությունների բաժնի (այսուհետ՝ Բաժին) պետ (ծածկագիր՝ 02-Հ-2.1-4):

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

– իրավագիտություն (030500) մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,

– սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «1» ենթակետում նշված համապատասխան աշխատանքային ստաժ (տես սույն հայտարարության 5-րդ կետին հաջորդող պարբերությունը),

– ռուսերենի ազատ տիրապետում:

Մրցույթը կկայանա 16.08.2010թ.` ժամը 11:00-ին, Նախարարության շենքում (ք. Երեւան, Բագրեւանդի 5):

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմի Վերահսկիչ վարչության ծառայողական քննությունների բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 02-Հ-2.3-4):

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմի Վերահսկիչ վարչության ծառայողական քննությունների բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 02-Հ-2.3-6) 2 եւ 3 կետերում նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվում է`

– իրավագիտություն (030500) մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,

– սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «1» ենթակետում նշված համապատասխան աշխատանքային ստաժ (տես սույն հայտարարության 5-րդ կետին հաջորդող պարբերությունը),

– ռուսերենի (կարդում եւ կարող է բացատրվել) տիրապետում:

Մրցույթը կկայանա 18.08.2010թ.` ժամը 11:00-ին, Նախարարության շենքում (ք. Երեւան, Բագրեւանդի 5):

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմի տեղեկատու վերլուծական բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 02-Հ-2.3-18):

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

– բարձրագույն կրթություն,

– սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «1» ենթակետում նշված համապատասխան աշխատանքային ստաժ (տես սույն հայտարարության 5-րդ կետին հաջորդող պարբերությունը),

– ռուսերենի (կարդում եւ կարող է բացատրվել) տիրապետում:

Մրցույթը կկայանա 23.07.2010թ.` ժամը 11:00-ին, Նախարարության շենքում (ք. Երեւան, Բագրեւանդի 5):

5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության տեղեկատվական բաժանմունքի պետ (ծածկագիր` 02-Հ-2.2-21)

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

– բարձրագույն կրթություն,

– սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «1» ենթակետում նշված համապատասխան աշխատանքային ստաժ (տես սույն հայտարարության 5-րդ կետին հաջորդող պարբերությունը),

– ռուսերենի (կարդում եւ կարող է բացատրվել) եւ անգլերենի (ազատ) տիրապետում:

Մրցույթը կկայանա 19.07.2010թ.` ժամը 11:00-ին, Նախարարության շենքում (ք. Երեւան, Բագրեւանդի 5):

1-5 կետերում նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվում է նաեւ`

քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին չորu տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաuտանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, oգնականների եւ ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային uտաժ, կամ գիտական աuտիճան եւ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ, կամ վերջին տաuը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ, կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն չորu տարվա աշխատանքային uտաժ, կամ պաշտպանության բնագավառում առնվազն երեք տարվա զինվորական ծառայության ստաժ:

6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմի քարտուղարության հսկողության բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 02-Հ-3.1-2)

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

– բարձրագույն կրթություն,

– սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «1» ենթակետում նշված համապատասխան աշխատանքային ստաժ (տես սույն հայտարարության 9-րդ կետին հաջորդող պարբերությունը),

– ռուսերենի (կարդում եւ կարող է բացատրվել) տիրապետում:

Մրցույթը կկայանա 21.07.2010 թ.` ժամը 11:00-ին, Նախարարության շենքում (ք. Երեւան, Բագրեւանդի 5):

7. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմի Վերահսկիչ վարչության կապիտալ շինարարության տեխնիկական վերահսկման բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 02-Հ-3.1-6):

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

– շինարարություն եւ ճարտարապետություն (270000) մասնագիտություններով բարձրագույն կրթություն,

– սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «1» ենթակետում նշված համապատասխան աշխատանքային ստաժ (տես սույն հայտարարության 9-րդ կետին հաջորդող պարբերությունը),

– ռուսերենի (կարդում եւ կարող է բացատրվել) տիրապետում:

Մրցույթը կկայանա 20.08.2010 թ.` ժամը 11:00-ին, Նախարարության շենքում (ք. Երեւան, Բագրեւանդի 5):

8. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմի Վերահսկիչ վարչության ծառայողական քննությունների բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր՝ 02-Հ-3.1-136):

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

– իրավագիտություն մասնագիտությամբ (030500) բարձրագույն կրթություն,

– սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «1» ենթակետում նշված համապատասխան աշխատանքային ստաժ (տես սույն հայտարարության 9-րդ կետին հաջորդող պարբերությունը),

– ռուսերենի (կարդում եւ կարող է բացատրվել) տիրապետում:

Մրցույթը կկայանա 23.08.2010 թ.` ժամը 11:00-ին, Նախարարության շենքում (ք. Երեւան, Բագրեւանդի 5):

9. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Իրավաբանական վարչության նորմատիվ ապահովման բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր՝ 02-Հ-3.1-99):

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

– իրավագիտություն (030500) մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,

– սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «1» ենթակետում նշված համապատասխան աշխատանքային ստաժ (տես սույն հայտարարության 9-րդ կետին հաջորդող պարբերությունը),

– ռուսերենի (կարդում եւ կարող է բացատրվել) տիրապետում:

Մրցույթը կկայանա 26.07.2010 թ.` ժամը 11:00-ին, Նախարարության շենքում (ք. Երեւան, Բագրեւանդի 5):

6-9 կետերում նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվում է նաեւ`

– քաղաքացիական հատուկ ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ, կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երեք տարվա uտաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաuտանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, oգնականների եւ ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ, կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ, կամ պաշտպանության բնագավառում առնվազն մեկ տարվա զինվորական ծառայության ստաժ։

10. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական արխիվի առաջին կարգի մասնագետ (ծածկագիր՝ 02-Հ-4.1-60):

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

– առնվազն միջնակարգ կրթություն,

– առանց աշխատանքային փորձի,

– ռուսերենի (կարդում եւ կարող է բացատրվել) տիրապետում,

Մրցույթը կկայանա 25.08.2010 թ.` ժամը 11:00-ին, Նախարարության շենքում (ք. Երեւան, Բագրեւանդի 5):

1-10 կետերում նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվում է նաեւ`

– սույն պաշտոնների անձնագրերի 10-րդ կետի «2» ենթակետում նշված իրենց լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,

– անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,

– պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան ձեւի ձեւակերպված թույլտվություն.

– համակարգչով եւ ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

Դիմող ՀՀ քաղաքացիները Նախարարություն (ք. Երեւան, Բագրեւանդի 5) պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը`

– դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձեւը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

– տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,

– արական սեռի անձինք՝ նաեւ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

– մեկ լուսանկար` 3X4 չափսի,

– անձնագրի պատճենը:

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:

ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք՝ նաեւ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչեւ 12:30-ը, բացի շաբաթ եւ կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 24.06.2010թ.:

Մրցույթներին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաեւ՝ պաշտոնի անձնագրին եւ հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Նախարարություն (ք. Երեւան, Բագրեւանդի 5, հեռ. 29-46-39):

Միաժամանակ տեղեկացվում է, որ մրցույթներին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները հետ չեն վերադարձվում:

Մրցույթի մասնակիցները նախարարության անցագրային կետ պետք է ներկայանան մրցույթը սկսվելուց 30 րոպե առաջ: