Հունիսի 29-ին Կոտայքի մարզում գտնվող գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն: Հունիսի 29-ին, ժամը 9։45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Զովունի գյուղի սկզբնամասում գտնվող գազալցակայանում: Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության՝ ժամը 09։45-ին «հրդեհ ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, որոնցից երկուսը, անհրաժեշտություն չլինելու պատճառով, հետ են վերադարձել ճանապարհից: Տեղում պարզվել է, որ լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն` առանց հրդեհի առաջացման: Զոհեր եւ վիրավորներ չկան: