Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով եղել է Գյումրիում։ Նա այցելել է «Մուշ-2» թաղամաս, մասնակցել նորակառույց այդ թաղամասում 22 բնակելի շենքերի շահագործման հանձնման արարողությանը: Նույն թաղամասում կառուցվելու է եւս 32 բնակելի շենք` 1756 բնակարան: