Թրաֆիքինգի օրինականացման հաջողված փորձ` ուսուցիչների նկատմամբ

10/07/2010

Երևանի Մոնթե Մելքոնյանի անվ. թ. 11 դպրոցում 2008թ.սեպտեմբերից սկսած իրականացվել է ուսուցիչերի և մյուս աշխատողների իրավազրկում տնօրեն Ռուզան Ազիզյանի կողմից, ում հարկադրանքով էլ աշխատողները ստորագրել են թրաֆիքինգի տարրեր պարունակող “Աշխատողի վարքագծի պարտադիր կանոններ” , որը սկսվում է այսպես. “Բոլոր աշխատողները պարտավոր են ենթարկվել տնօրենին կամ նրա ներկայացուցիչներին”

 Սահմանադրության 14.1 հոդվածով սահմանված`օրենքի առջև բոլոր մարդկանց հավասարության և ՀՀ ԱՕ 3-րդ հոդվածի 3-րդ կետով ամրագրված` աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարությունը խախտող և ճորտատիրություն հիշեցնող այս հիմնադրույթին հետևում են ուսուցչին նսեմացնող և ՀՀ ԱՕ պահանջների նկատմամբ խստացումներ պարունակող` ըստ էության հակաօրինական պայմաններ (ՀՀ ԱՕ հոդված 5, կետ1.), որոնց միջոցով տնօրենին հաջողվել է գրեթե բոլոր աշխատողներից ետ վերցնել նրանց աշխատելու իրավունք հանդիսացող աշխատանքային պայմանագրերի երկրորդ օրինակները, իսկ “պարտադիր կանոնների” նախավերջին պայմանով կանխարգելել է տեղեկատվության որևէ արտահոսք` խախտելով խոսքի ազատության` Սահմանադրության 27-րդ հոդվածով նախատեսված մեր իրավունքները. “Աշխատողի նկատմամբ կկիրառվի … պայմանագրի լուծում, եթե աշխատողը թեկուզև մեկ անգամ հրապարակել է պետական, ծառայողական /մանկ. խորհրդի և այլ խորհրդակցությունների/ գաղտնիքներ կամ դրանց մասին հայտնել այլ դպրոցների ներկայացուցիչներին”: “Ուրույն ձեռագրի” շնորհիվ տնօրենին հաջողվել է իր հակաօրինական նպատակներին ծառայեցնել նաև դպրոցի արհեստակցական կազմակերպությունը, որը, գտնվելով դեռևս իրավունակություն ձեռք չբերած կարգավիճակում, արդեն խախտել է իր գլխավոր սկզբունքն ու 2008թ. դեկտեմբերից միացել է երկու ուսուցիչներին աշխատանքից ազատելու արշավին` տնօրենի նկատմամբ հակակշռից վերածվելով “հավատարիմ մտրակի”: Դիմելով Մալաթիա-Սեբաստիա ԸԻ Դատարան, ուսուցիչներին հաջողվել է ստանալ արհկազմակերպության կանոնադրությունը, որը մեկ տարուց ավելի պարզապես թաքցվում էր ոչ միայն նրանցից, այլև ամբողջ կոլեկտիվից, իսկ այսօր, նույն դատարանում դրված է արհկոմի նախագահի կողմից հիմնազուրկ վարկաբեկումների հետևանքով Լիլիա Մարգարյանին պատճառված բարոյական վնասի փոխհատուցման հարցը:

 Տնօրենը փորձ է կատարում “հիպնոտիկ տրանսի“ չենթարկվող երկու ուսուցիչներին ազատել աշխատանքից կրճատման քողի տակ` ներկայացնելով երկուական ծանուցումներ` նրանց պայմանանագրերը սկզբում ս.թ. հուլիսի 1-ից` իսկ այնուհետև օգոստոսի 19-ից լուծելու իր մտադրության մասին:

Նշյալ դպրոցի ուսուցիչներ` Լիլիա Մարգարյան, Մարգարիտ Իսպիրյան

 2010թ. հուլիսի 8