«Բազեից» պրծում չկա

08/07/2010

Երեկ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Օրակարգի առաջին հարցով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ա. Տեր-Հովակիմյանը հանդես է եկել զեկույցով հիմնադրամի 2010 թ. նախատեսվող ծրագրերի վերաբերյալ եւ ներկայացրել հիմնադրամի 2010 թ. գործունեության ծրագրային հիմնական ուղղությունները: Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է հիմնադրամի 2010 թ. գործունեության հիմնական ուղղությունների ներքո նախատեսվող ծրագրերը: Խորհրդի անդամների ուշադրությանն են ներկայացվել հիմնադրամի 2010 թ. բյուջեն եւ հիմնադրամի կառավարման մարմնի հաստիքացուցակը, որոնք եւս հաստատվել են հոգաբարձուների խորհրդի կողմից: Հիմնադրամի գործադիր տնօրենը տեղեկացրել է, որ Ծաղկաձորում 2010 թ. օգոստոսի 23-28-ը անցկացվելու է «Բազե-2010» երիտասարդական հավաքը, եւ վարչապետին հրավիրել է մասնակցելու բացման արարողությանը։