Հուլիսի 19-ին, ժամը 05:00-ին, Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է դիմել 1973թ. ծնված Արարատ Հ.-ն` հայտնելով, որ հուլիսի 18-ին, ժամը 21:30-ի սահմաններում, համագյուղացին` 1975թ. ծնված Արկադի Ս.-ն, իր խանութի մոտ շուրջ 5-10 րոպե անհիմն վիճաբանել, քաշքշել ու հայհոյել է իրեն, իսկ 30-40 րոպե անց գյուղի կենտրոնական մասում իր հետ վիճաբանել են համագյուղացիներ` 1985թ. ծնված Կարեն Ղ.-ն եւ 1989թ. ծնված Ալեն Ս.-ն, որոնք նույնպես կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը` ծեծի են ենթարկել իրեն եւ դեմքի մասում պատճառել վնասվածքներ:
Արարատ Հ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է հետաքննություն: