Հուլիսի 14-ին Մոսկվայում ձերբակալվել է հայազգի «օրենքով գող» Կամո Եղիազարյանը, որը հայտնի է «Կամո Մոսկովսկի» մականունով: Ըստ ռուսական ԶԼՄ-ների, նրա մոտ անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 8,35գ հերոին: Կ. Եղիազարյանը 1975-ից բնակվում է Մոսկվայում եւ ազգությամբ հայ ամենահայտնի «օրենքով գողերից» է: Նա համարվում է «գողական» հին ավանդույթների կողմնակից եւ նախընտրում է չմիջամտել այնպիսի գործերի, որոնցում «մեծ փողեր» են պտտվում: Եղիազարյանի գլխավորած հանցավոր խումբը զբաղվում է տարբեր տեսակի մեքենայություններով եւ տարբեր մակարդակի գործարարների միջեւ վիճելի հարցեր լուծելով: Վերջին անգամ Կամո Եղիազարյանը քրեական պատասխանատվության է ենթարկվել 2004թ. դեկտեմբերին՝ Մոսկվայի հայ ձեռնարկատերերից մեկից «Աուդի Ա8» ավտոմեքենան առեւանգելու համար: