Այս տարի անբնական բարձր ջերմաստիճան է արձանագրվել ողջ երկրագնդի վրա: Դա, մասնավորապես, հանգեցրել է նրան, որ Արկտիկայում ռեկորդային տեմպերով հալչում է սառույցը: Ինչպես տեղեկացրել է ՌԴ հիդրոմետծառայության ղեկավար Ալեքսանդր Ֆրոլովը, սառույցի հալման արագությունը կարող է գերազանցել 2007 թվականի ռեկորդը: Այն ժամանակ Արկտիկայի սառցե մակերեւույթի մակերեսը կրճատվել էր 1/3-ով: Այդուհանդերձ, ըստ նրա, դեռ վաղ է եզրահանգումներ անել գլոբալ տաքացման վերաբերյալ: «Անհրաժեշտ է առնվազն 30 տարի հետազոտություն իրականացնել՝ այդ թեմայի մասին խոսելու համար»,- նշել է Ֆրոլովը: