Հարգելի պարոնայք, քննարկման է դրվել ՀՀ կառավարության կողմից ԱԺ-ին ներկայացված ՀՀ պետական բյուջեի նախագիծը։ Բոլորիս հայտնի է, որ նախորդ եւ ընթացիկ տարում զգալիորեն բարձրացել են բոլոր տեսակի մթերքների մանրածախ գները եւ կոմունալ ծառայությունների սակագները։ Մոտ հինգ ամիս հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները պարբերաբար հայտարարում էին, որ նոյեմբերից կենսաթոշակները բարձրանում են 2500 դրամով: Մի՞թե դա վիրավորական չէ, երբ …
կարդալ ավելինԽմբագրությունն օրերս Մայր Աթոռ Սբ. Էջմիածնից ստացել է հետեւյալ գրությունը. «168 Ժամ» թերթի հոկտեմբերի 19-ի համարում հրապարակված է «Համարձակվել է Մայր Աթոռի դեմ դուրս գալ» վերտառությամբ հոդվածը, որտեղ «Մեր տունը» հասարակական կազմակերպության տնօրեն Տիգրանուհի Կարապետյանը հանդես է գալիս իրականությունը խեղաթյուրող հայտարարություններով եւ Ամենայն Հայոց Հայրապետին վարկաբեկող վերագրումներով։ Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը հերքում է հոդվածում տեղ …
կարդալ ավելինՄեր թերթի նախորդ համարում անդրադարձել էինք Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչ Ռոզա Մարտիրոսյանի սպանության դեպքին, ում գլխին օղու շշով հարվածելով՝ դաժանաբար սպանել էր իր իսկ հարազատ եղբորորդի Արտակ Ալեքսանյանը: Կազինոներում կուտակված պարտքերը մարելու նպատակով Ա. Ալեքսանյանը հորաքրոջը սպանելով ցանկացել էր տիրանալ նրա բնակարանին, որպեսզի այն վաճառեր եւ փակեր պարտքերը: Դատական ատյաններում որպես սպանված Ռ. Մարտիրոսյանի …
կարդալ ավելինԵրեկ խմբագրության էլփոստով նամակ եւ լուսանկարներ էինք ստացել ուսանողուհի Կարինե Նորիկյանից: Գրության մեջ ասվում էր. «Ես «Օրանժ» ընկերության «Ինտերնետ հիմա» փաթեթ էի ձեռք բերել: Չեմ կարողանում հետ վերադարձնել իմ մոդեմը, որից դժգոհ եմ: Պետք է վերադարձնեմ 15 օրվա մեջ, ու եթե այսօր էլ չվերադարձնեմ, ապա վաղը ստիպված կլինեմ վճարել մոդեմի գումարը: «Օրանժի» խանութը փակ է, …
կարդալ ավելինՀայաստանի առջեւ ծառացած ամենահրատապ խնդիրներից կամ մարտահրավերներից մեկը բնապահպանական ոլորտի, մեղմ ասած, անմխիթար վիճակն է. Սեւանա լճի աղտոտվածություն ու ջրի մակարդակի բարձրացում, անտառածածկի վերացման աննախադեպ չափեր, հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական նորմերի կոպտագույն խախտումներ…. այս ցանկը շատ երկար կարելի է շարունակել: Եվ, թերեւս, չեն չափազանցնում բնապահպաններն ու բնապահպանական կազմակերպությունները, երբ ժամանակ առ ժամանակ տագնապ են հնչեցնում այն …
կարդալ ավելին«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը երեկ հրապարակել է «Մամուլի ազատություն-2010» զեկույցը, որտեղ մամուլի ազատության ցուցանիշով Հայաստանը 178 երկրների ցանկում զբաղեցնում է 101-րդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ նախորդ տարի Հայաստանը զբաղեցնում էր 111-րդ հորիզոնականը: Զեկույցի համաձայն` մամուլի ազատության ցուցանիշով աշխարհի առաջատար պետություններն են Ֆինլանդիան, որը ցուցակում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը, Իսլանդիան, Նորվեգիան, Հոլանդիան, Շվեդիան եւ Շվեյցարիան: Ամենավատ վիճակում …
կարդալ ավելինՀոկտեմբերի 21-30-ը Հայաստանում անցկացվելու է փորձնական մարդահամար, որի նպատակը, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի` 2011թ. հոկտեմբերի 12-21-ն անցկացվելիք հիմնական մարդահամարին նախապատրաստվելն է, ինչպես նաեւ՝ առկա թերությունները վերացնելը: Փորձնական մարդահամարը կանցկացվի 174 աշխատակիցների միջոցով Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում, Տավուշի մարզի Գետահովիտ, Գանձաքար, Աչաջուր եւ Խաշթառակ գյուղական համայնքներում: Այն կանցկացվի …
կարդալ ավելինՌուսաստանում եւ Ուկրաինայում հրատարակվող «Անիվ» ամսագրի գլխավոր խմբագիր Կարեն Աղեկյանի խոսքով` Ռուսաստանում, մասնավորապես, Կրասնոդարի հայ համայնքներում այժմ նկատվում են բացասական միտումներ` կապված հայ համայնքների ինքնակազմակերպման հետ: Նրա հավաստմամբ` մասնավորապես, Կրասնոդարում հայ համայնքներն այսօր դադարել են գոյություն ունենալ որպես այդպիսին. «Ըստ էության, դրանք այսօր ոչ թե համայնքներ են, այլ ինչ-որ հանրույթ կամ, ինչպես ասում են ժամանակակից …
կարդալ ավելինԵրեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս կարծիքն է հայտնել ՌԴ սփյուռքի միության նախագահ Վարդան Մուշեղյանը: Նա ասել է, թե ինքն այն համոզմունքին է, որ հայերը կորցնում են պետականությունը, հետեւաբար շատ կարեւոր է հասկանալ, թե ի վերջո ի՞նչ պետականություն ենք մենք ուզում: «Ինչպիսի՞ն այն պետք է լինի: Այն պետք է լինի պետականություն մի փոքրիկ երկրի, որտեղ …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ Բնապահպանության նախարարությունում լրագրողները հերթական անգամ ականատես եղան ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի, մեղմ ասած՝ ցինիկ պահվածքին: Այնպիսի տպավորություն էր, ասես նախարարն իր սեփական «դուքանում» տղերքով հարցեր է քննարկում: Երկրի բնապահպանական բոլոր հարցերը մի կողմ դրած` նախարարը ամենայն պատասխանատվությամբ ուզում էր խոսել իրենց «կպցրած» 10 միլիոն դոլարանոց դրամաշնորհի մասին: Ավելին, ասուլիս-շոուն առավել ազդեցիկ դարձնելու …
կարդալ ավելինՄեր թերթի նախորդ համարներում անդրադարձել ենք Հայ Առաքելական եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կրոնական կազմակերպության եւ «Մեր տունը» սոցիալական հասարակական կազմակերպության Զոյա 13 հասցեում գտնվող անշարժ գույքի (մանկատան ) վերաբերյալ դատական վեճին: Հիշեցնենք, որ Մայր Աթոռը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացրել «Մեր տունը» հ/կ-ին սեփականության իրավունքի վկայականով պատկանող Էջմիածնի Զոյա 13 հասցեի բնակելի …
կարդալ ավելինՀայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը կարծում է, որ նախօրեին Օղակաձեւ այգու` «Առագաստ» սրճարանի հարակից հատվածում տեղադրված Հոլոքոստի եւ Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի պղծումն ուղղված է հայերի դեմ: Հիշեցնենք, որ հուշարձանի վրա հայտնվել էր ֆաշիստական սվաստիկա եւ «Մահ հրեաներին» գրությունը: «Հայաստանում գործում է ֆաշիստական կազմակերպություն, որը նման վանդալիզմ է իրականացնում: Հոլոքոստի եւ Ցեղասպանության զոհերի հիշատակը …
կարդալ ավելինԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը երեկ հայտարարել է, թե իր ղեկավարած` Երեւանի Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցում եւս բռնության դեպքեր եղել են: «Ես չեմ ունեցել այդպիսի վայրի ուսուցիչ, ինչպիսին YouTube-ի վերջին տեսանյութինն էր, բայց եղել են բողոքներ, ու փորձել ենք հարթել»,-ասել է նա` հավելելով, որ YouTube-ի տեսանյութի մանկավարժի նմաններին պետք է անմիջապես աշխատանքից …
կարդալ ավելինՕրերս «168 Ժամի» խմբագրությունն ահազանգ է ստացել ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում (ք/հ) կալանքը կրող Նշան Հարությունյանից: Վերջինս տեւական ժամանակ է՝ ինչպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, այնպես էլ` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն եւ այլ իրավասու մարմիններին իր գործի առնչությամբ անօրինականությունների եւ կոռուպցիայի կոնկրետ դեպքերի մասին նամակներ է ուղարկում, …
կարդալ ավելինԵրեկ Կոմիտասի անվան զբոսայգում, կիսակառույց Դելֆինարիայի հարեւանությամբ, գրող-հրապարակախոս Վահրամ Թաթիկյանը դեղին հագուստով սկսել է իր անժամկետ հացադուլը: Նա վստահեցրել է, որ հացադուլը կդադարեցնի այն ժամանակ, երբ իր աչքի առաջ կգան եւ կքանդեն արդեն գրեթե պատրաստ Դելֆինարիան: Ինչ վերաբերում է դեղին հագուստին, ապա, ըստ նրա` իր համար հացադուլը մեծ տոն է, եւ դեղինն էլ խորհրդանշում է …
կարդալ ավելինՇենգավիթի տարածքային հարկային տեսչությունը խստացրել է հսկողությունը ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալողների նկատմամբ: Արդյունքում, օրերս կատարած ստուգայցի ժամանակ, հարկային տեսչության աշխատակիցները Արարատյան 9 շենքի հարեւանությամբ հայտնաբերել են ապօրինի գործող ավտոկայանատեղի, որը գործել է միայն գիշերային ժամերին: Ըստ ՊԵԿ մամուլի ծառայության` ստուգման արդյունքում պարզվել է, որ քաղաքացի Վաչագան Տոնիկյանը նշված հասցեում ավտոկայանատեղիի գործունեություն է կազմակերպել` չունենալով պետական …
կարդալ ավելինՕրերս «168 Ժամը» մի գրություն ստացավ, որով Երեւանի թիվ 137 նախադպրոցական ուսումնական հաստատության կոլեկտիվը շնորհակալություն էր հայտնում ՀՀ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի տիկնոջը` Հայաստանում օտար դիվանագետների կանանց «Բարի գալուստ Հայաստան» ասոցիացիայի նախագահ Նատալյա Նալբանդյանին` մանկապարտեզում իրականացված ծրագրերի կապակցությամբ: «Երեւանի թիվ 137 նախադպրոցական ուսումնական հաստատության կոլեկտիվը, ծնողական համայնքը՝ ի դեմս տնօրեն Մելանյա Աբրահամյանի, իր խորին երախտագիտությունն է …
կարդալ ավելին2009թ. հոկտեմբերի 1-ից մինչեւ այս տարվա սեպտեմբերի 1-ը Կանանց իրավունքների կենտրոնի Ազգային թեժ գծի հեռախոսահամարը ստացել է 1323 զանգ, որոնցից 730-ը եղել է՝ առաջին, իսկ 593-ը՝ կրկնվող զանգեր: 1323 զանգերից 443-ը եղել են ընտանեկան բռնության դեպքերի կապակցությամբ, որոնցից 266-ը` հոգեբանական, 167-ը՝ ֆիզիկական եւ 10 սեռական բռնության դեպքեր: «Ընտանեկան բռնությունը շատ մեծ խնդիր է բոլոր երկրներում, …
կարդալ ավելինՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակով դիմել է Ադրբեջանի Օմբուդսմեն Ելմիրա Սուլեյմանովային, որտեղ խնդրում է հայտնել, թե ում է հիմա պատկանում Անդրեյ Ծատուրյանի Բաքվի բնակարանը: Նամակում մասնավորապես ասվում է. «Երեւան քաղաքի Բագրատունյաց 4-րդ նրբանցքի 21 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ Անդրեյ Ծատուրյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով հայտնել է, որ իր ընտանիքը բաղկացած է …
կարդալ ավելինԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին հանդիպել է ամերիկահայ բարերար Ալբերտ Բոյաջյանին: Նա բարձր է գնահատել Բոյաջյանի ներդրումը հայոց անկախ պետականության, մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում: ԼՂ-ին մատուցած ծառայությունների համար նա Ալբերտ Բոյաջյանին է հանձնել «Մեսրոպ Մաշտոց» շքանշան:
կարդալ ավելին