«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը երեկ հրապարակել է «Մամուլի ազատություն-2010» զեկույցը, որտեղ մամուլի ազատության ցուցանիշով Հայաստանը 178 երկրների ցանկում զբաղեցնում է 101-րդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ նախորդ տարի Հայաստանը զբաղեցնում էր 111-րդ հորիզոնականը: Զեկույցի համաձայն` մամուլի ազատության ցուցանիշով աշխարհի առաջատար պետություններն են Ֆինլանդիան, որը ցուցակում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը, Իսլանդիան, Նորվեգիան, Հոլանդիան, Շվեդիան եւ Շվեյցարիան: Ամենավատ վիճակում են Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան եւ Էրիթրեան: