«Երեւան ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ շինարարական աշխատանքների հետ կապված՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 10:00-24:00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Բաղրամյան պողոտայի, Կիեւյան, Օրբելի, Բարբյուս, Գյուլբենկյան, Պռոշյան, Պարոնյան, Այգեձոր, Ա. Սերոբ, Քոչար, Գայդար, Սոսե փողոցների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը: