Հոկտեմբերի 23-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է Երեւան-Մոսկվա չվերթով թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման եւս մեկ փորձ: «Զվարթնոց» օդանավակայանում օտարերկրյա քաղաքացու ուղեբեռի կրկնակի զննությամբ հայտնաբերվել է 1կգ 984 գրամ քաշով «մետամֆետամին» տեսակի ծանր թմրամիջոց, որը չորս կողմից փակված պլաստմասսե երկու շերտաթիթեղների մեջ թաքցված էր համակարգչի պայուսակի աստառում:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը: