Նաեւ ռազմաբազաներում

26/10/2010

Հոկտեմբերի 23-ին, ժամը 17։00-ին, Գյումրիում տեղակայված ՌԴ մի զորամասից Ոստիկանության Էրեբունու բաժնում գրություն է ստացվել, որ ժամը 09։39-ին ՌԴ սահմանապահ վարչության վերակարգի հանգստի սենյակներից մեկում հայտնաբերվել են նույն զորամասի պայմանագրային զինծառայողներ` ՌԴ քաղաքացիներ, 1983թ. ծնված Արմեն Զախարյանի եւ 1971թ. ծնված Արթուր Ենոքյանի դիակները` կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով: Հանգամանքները պարզվում են: Քննությունը վարում է ՌԴ դատախազությանը կից քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժինը: