Ավտովթար

19/10/2010

ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախապատրաստվում են նյութեր, կապված հոկտեմբերի 16-ին, ժամը 22:00-ի սահմաններում տեղի ունեցած վթարի հետ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ` այդ օրը Երեւանի Իսակովի պողոտայի եւ Բարձրբերդ փողոցի խաչմերուկում վարելով, «Օպել Աստրա» մակնիշի 20 ՏԼ 446 համարանիշի ավտոմեքենայի վարորդը` Փիրուզ Աթաբեկյանը, բախվել է բաժանարար բետոնե պատնեշին, որի հետեւանքով դուրս է շպրտվել մեքենայի միջից: Նա մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Այժմ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: