Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվել է Ոստիկանության բաժնում սպանված Վահան Խալաֆյանի գործով դատավարությունը: Երեկ վկայություն է տվել դատական բժիշկ Գագիկ Հարությունյանը, ով դեպքից հետո հետազոտել էր Վ. Խալաֆյանի մարմինը: Նա երեկ պնդել է իր եզրակացությունը` հայտարարելով, որ Վ. Խալաֆյանն ինքն է իրեն վնասել: Գործով հիմնական մեղադրյալ, Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Աշոտ Հարությունյանի դատապաշտպան Սեդա Սաֆարյանի ասելով` դատաբժշկի ցուցմունքում էական հակասություններ կան: Նիստը հետաձգվել է մինչեւ հոկտեմբերի 25-ը: Հիշեցնենք, որ գործով մեղադրվում են չորս ոստիկաններ: