«95 տարի անց Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագի մատուցումը թուրքական կառավարության «0 խնդիր հարեւանների հետ» արտաքին քաղաքական մարտավարության արդյունքներից մեկն է»։ Նման կարծիք է հայտնել հայ-թուրքական գործարար միության խորհրդի նախագահ Քաան Սոյաքը:
Նրա համոզմամբ` կրոնական արարողության անցկացումը նպաստ է բերելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Եվ այդպես տարին մեկ անգամ տեղի ունենալիք նման իրադարձությունը, ըստ նրա, դրական ազդեցություն կունենա երկու ժողովուրդների համար: