Ստամբուլի իշխանությունները չեղյալ են հայտարարել թուրք երգիչ Յավուզ Բինգյոլի եւ լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանի համատեղ համերգը, որը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 1-ին: «Ոչ մի բացատրություն չեմ ստացել, տեղեկություն չունեմ համերգի չեղյալ հայտարարվելու պատճառների մասին»,- Tert.am-ին ասել է Ջիվան Գասպարյանը: «Բինգյոլն ինքն էլ է զարմացած, որ համերգը չի կայանալու»,- նշել է դուդուկահարը` հավելելով, որ չի ցանկանում, որ երկու երկրների հարաբերությունները սրվեն: