Ամուսնանում են

22/07/2010

Շաբաթ օրը` հուլիսի 24-ին, տեղի է ունենալու Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի դստեր` Արեւիկի հարսանիքը: Աղջիկն ամուսնանում է ՀՅԴ անդամ Ռուբինա Ղազարյանի որդու` Սահրադ Պետրոսյանի հետ: Հարսանիքը տեղի է ունենալու «Օջախ» ռեստորանում: Ռ.Ղազարյանը «Երկիր մեդիա» հեռուստաընկերության առաջին տնօրենն է եղել: Ի դեպ, Պետրոսյանները Հայաստան են եկել Իրանից: Փեսացուն ճարտարապետ է, նա «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելու դեմ պայքարող ճարտարապետներից մեկն էր: Հիշեցնենք, որ այդ դահլիճի քանդմանը դեմ էր նաեւ Հանրային խորհուրդը: