Քարտային խոպան

19/08/2010

Ռուսաստանի Կրասնոյարսկի շրջանում ձերբակալվել է 5 մարդ, որոնք բանկային քարտերով մեքենայություններ են կատարել Իրկուտսկի տարածքում: Այդ մասին տեղեկացնում է Իրկուտսկի շրջանի ՆԳ վարչությունը:

Ըստ այդմ, Կրասնոյարսկի շրջանում գործել է խարդախների խումբ, որոնք մասնագիտացված են եղել քաղաքացիների բանկային հաշիվներից դրամական միջոցների յուրացմամբ` օգտագործելով կեղծ բանկային պլաստիկ քարտեր: Ինտերնետի միջոցով նրանք անհրաժեշտ տեղեկություններ էին ստանում բանկային հաշիվների, քարտային համարների, ծածկագրերի մասին, այնուհետեւ, պատրաստելով բանկային հաճախորդների` իրական քարտերին համապատասխանող տեղեկություն պարունակող քարտեր, օգտագործել են դրանք տարբեր ապրանքներ գնելիս, այդ թվում` օնլայն տարբերակով: 25-35 տարեկան 5 հանցագործների մեջ կան նաեւ Հայաստանի քաղաքացիներ: