ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնի քննիչ Դելեյանի որոշմամբ հունիսի 12-ին հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է Սարիբեկ Սուքիասյանի եւ Արտաշես Ստեփանյանի կողմից «Բյուրեղ» ՍՊԸ նախկին բաժնետեր Գոռ Դավթյանին ապօրինի ազատությունից զրկելու վերաբերյալ քննվող քրեական գործի վարույթը: Իսկ նույն որոշման համաձայն, ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության սպառնալիք) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելը) քրեական գործի վարույթը կարճվել է` հանցագործության դեպքի բացակայության պատճառով: