ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողներն օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս` Երեւանի Կոմիտասի պողոտայի տներից մեկի բնակիչ Սերգո Ա.-ի մոտ հայտնաբերել են Վրաստանում հաշվառված BՕB-261 պետհամարանիշի «VW Passat» մակնիշի 2001թ. արտադրության ավտոմեքենան: Ըստ փորձագետի եզրակացության` նշված ավտոմեքենայի նույնացման համարը վերադաջված է, եւ այն նախկինում ունեցել է գործարանային եղանակով դաջված նույնացման մեկ այլ համար:
ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ից ստացված տեղեկությունների համաձայն` հիշյալ ավտոմեքենան 2003թ. սեպտեմբերի 5-ից անցնում է Շենգենյան երկրների առեւանգված ավտոտրանսպորտային միջոցների հաշվառումներով, նախաձեռնող երկիրն է Իսպանիան: