Կեղծում են

10/06/2010

Դեղարտադրողների եւ ներմուծողների միության տնօրեն Սամվել Զաքարյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, թե հետազոտությունները ցույց են տվել, որ կեղծվում է հիմնականում հայկական արտադրության դեղորայքը, ինչն էլ հարված է հասցնում հայ արտադրողին: Այդ իսկ պատճառով, ըստ Զաքարյանի` հայ արտադրողները շահագրգռված են, որպեսզի հայաստանյան շուկայում կեղծ եւ ժամկետանց դեղեր չլինեն: Նաեւ հավելել է, թե Դեղարտադրողների եւ ներմուծողների միությունն այս տարվանից մոնիտորինգ է սկսում դեղատներում կեղծ եւ ժամկետանց դեղորայքը հայտնաբերելու նպատակով: Ըստ նրա` հայկական շուկայում այսօր ժամկետանց դեղեր չկան: