Էլի աճում են

09/06/2010

Պաշտոնական վիճակագրությունն այս տարվա հունվար-մայիս ժամանակահատվածում արձանագրել է 7.6% գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այդ թվում, ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման, ամենից շատ աճել են «բնակվարձ, վառելիք, էլեկտրաէներգիա» ապրանքախմբի եւ տրանսպորտի ու կապի գները՝ ավելի քան 13%-ով։ Պարենային ապրանքները միջինում աճել են 5.5%-ով, իսկ ամենից քիչ չափով՝ 1.3%-ով, թանկացել են ոգելից խմիչքներն ու ծխախոտը։ Նշենք, որ 2009թ. դեկտեմբերի համեմատ (այսինքն՝ 5-ամսյա գնաճը) հանրապետությունում կազմել է 5.3%, իսկ մայիսին արձանագրվել է գների 1%-անոց աճ՝ ապրիլի նկատմամբ։ Ի դեպ, եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը, ապա 2005թ. համեմատ (այսինքն՝ վերջին 5 տարվա ընթացքում), գները մեր երկրում աճել են 32.5%-ով։