Երեւանի Ուսանողական այգին բետոնապատումից փրկել ցանկացող «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական խումբը պատրաստվում է հանդես գալ դատական հայցով` վիճարկելով այգում շինարարության օրինականությունը: Այգին հանրային կարիքներին ծառայեցնելու պահանջով ներկայացնող խմբի հայցվորները վստահ են, որ այգին ապօրինի է կառուցապատվում, քանի որ այգում տեղի ունեցող ծառահատումն ու բարձրահարկ 2 սրճարանների կառուցումը խախտում է քաղաքաշինական, բնապահպանական ու պատմամշակութային օրենքները:
Խմբի անդամներին ակտիվորեն սատարում են նաեւ հայաստանյան մտավորականները: