Հերթականը

12/05/2010

Մայիսի 14-ին կառավարության ընդունելությունների տանը տեղի կունենա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական` 19-րդ նիստը, որը նախագահելու է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստին մասնակցելու են Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, տեղական մարմինների ներկայացուցիչները, գործադիր վարչության աշխատակիցներ, բարերարներ, հրավիրյալներ գործընկեր կազմակերպություններից: Նիստի ընթացքում ներկայացվելու են 2009թ. գործունեությունն ամբողջացնող ծրագրային եւ ֆինանսական հաշվետվությունները, Հիմնադրամի վերստուգիչ հանձնաժողովի ու միջազգային աուդիտորական ընկերության եզրակացությունները: Կցուցադրվի տարվա հաշվետու ֆիլմը: Հաստատվելու է նաեւ Հիմնադրամի ծրագրային ուղղություններն ու տարվա ռազմավարական ծրագիրը, որին էլ կնպատակաուղղվեն Հեռուստամարաթոն 2010թ. նվիրատվությունները: