Ինքնասպան է եղել

01/05/2010

2010թ. ապրիլի 29-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Սուրեն Ավետիսյանը, պարանով կախվելու միջոցով, ինքնասպանություն է գործել: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Միաժամանակ, Քրեակատարողական վարչության պետի հրամանով, նշանակվել է ծառայողական քննություն` դեպքի հանգամանքները պարզելու եւ դեպքը կանխելու գործում թերացած ծառայողների շրջանակը պարզելու ու պատասխանատվության ենթարկելու նկատառումով: