ԱՄՆ դիմումի նոր ձեւ

01/05/2010

2010թ. մայիսի 31-ից Երեւանում ԱՄՆ դեսպանատունը ոչ-ներգաղթային արտոնագրերի համար դիմող անձանցից պահանջելու է ներկայացնել արտոնագրի դիմումի նոր ձեւ: ԱՄՆ Պետդեպարտամենտի հյուպատոսական գործերի գրասենյակը ներդրել է արտոնագրի դիմումի նոր ձեւ, մուտքի ոչ-ներգաղթային արտոնագրի դիմումի ինտերնետ տարբերակ, ձեւ DS-160, որը փոխարինում է ներկայումս օգտագործվող, արտոնագրի դիմումի երեք ձեւաթղթերն ընդգրկող էլեկտրոնային տարբերակներին: Այն դիմորդներն, ովքեր լրացրած կլինեն ներկայումս գործող դիմումի ձեւերը մինչեւ մայիսի 15-ը, դրանք կարող են օգտագործել մինչեւ մայիսի 31-ը:

2010թ. մայիսի 31-ից բոլոր այն դիմորդներն, ովքեր չեն լրացրել DS-160 դիմումի ձեւը, պարտավոր են այն լրացնել եւ ներկայանալ հարցազրույցի ավելի ուշ: Ելնելով այն հանգամանքից, որ ամբողջ աշխարհում աճում է ԱՄՆ մուտքի արտոնագրերի պահանջարկը, հյուպատոսական գործերի գրասենյակը շարունակում է օգտագործել նոր տեխնոլոգիաներ, արտոնագրերի դիմումների գործընթացի արդյունավետությունն ու ճշգրտությունը բարելավելու համար:

Ոչ-ներգաղթային արտոնագրերի DS-160 ձեւը իր առավելություններով կոչված է բարձրացնելու արտոնագրերի համար մեզ դիմող անձանց մատուցվող ծառայությունների որակը: 2010թ. մայիսի 31-ից ոչ-ներգաղթային արտոնագրերի համար դիմող անձինք պետք է օգտագործեն արտոնագրի դիմումի նոր ձեւը: Արտոնագրերի դիմում ներկայացնողները կշարունակեն լրացնել դիմումներն առցանց (on-line) տարբերակով, ինչպես նախկինում էր: «Այժմ մենք ապահովում ենք հարցերի թարթող թարգմանություններ` լայնորեն օգտագործվող մի շարք լեզուներով, սակայն դիմումը պետք է լրացնել անգլերեն լեզվով: Նոր տարբերակով դիմում ներկայացնողը պետք է արտոնագրի համար նախատեսված լուսանկարը ներբեռնի եւ դիմումը ուղարկի ինտերնետի միջոցով: DS-160 ձեւը լրացնելուց հետո արտոնագրի դիմում ներկայացնող անձը պետք է տպի դիմումի լրացումը հաստատող էջը եւ հարցազրույցի օրը այն ներկայացնի դեսպանատուն»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

ԱՄՆ մուտքի արտոնագրերի մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել Պետդեպարտամենտի կայքը.

http://www.travel.state.gov/visa/visa_1750.htm
http://www.travel.state.gov/visa/visa_1750.html:

Հայաստանում ԱՄՆ մուտքի արտոնագրի համար դիմելու մանրամասներին կարող եք ծանոթանալ կայքում. http://armenia.usembassy.gov/visas.html: