Պատահարներ

08/04/2010

Ապրիլի 6-ին, ժամը 10:11-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավթաշեն 4-րդ թաղամասի 4/29 հասցեի բնակիչը չի արձագանքում հեռախոսի ու դռան զանգերին: Դեպքի վայր մեկնած փրկարարները, Ոստիկանության աշխատակիցների ու հարազատների ներկայությամբ, բացել են նշված բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1937թ. ծնված Մերի Բորդյանը` սրտի կաթվածով: Նա տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածի վիճակը ծանր է: Նույն օրը, ժամը 06:11-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Օհանովի 8/53 հասցեում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք եւ Փրկարար ուժերի վարչության օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:43-ին, մարվել` 7-ին: Տան ննջասենյակում հայտնաբերվել է 1956թ. ծնված Ս. Սահակյանի դին` այրվածքների հետքերով: Այրվել են Ս. Սահակյանին պատկանող բնակարանի ննջասենյակն ու միջանցքն իրենց գույքով` 23 քմ ընդհանուր մակերեսով: