Մեծ ավտովթար Երեւան-Գյումրի ճանապարհին

08/04/2010

Ապրիլի 6-ին, ժամը 12:15-ին Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 57-րդ կմ-ում` Ներքին Բազմաբերդ գյուղի մոտ, տեղի է ունեցել ավտոպատահար: Իրար են բախվել «Ռենջ Ռովեր» մակնիշի WVB501 Վրաստանի պետհամարանիշով եւ «ԲՄՎ» մակնիշի 09 ԼՕ 062 պետհամարանիշով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր, Երեւանի բնակչուհի, 1951թ. ծնված Անահիտ Անդրեասյանը տեղում մահացել է: «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` ՌԴ Սոչի քաղաքի բնակիչ, 1982թ. ծնված Խաչատուր Նորվարդյանը եւ ուղեւոր` Վրաստանի Հանրապետության Ախալքալաքի բնակչուհի, 1984թ. ծնված Լիաննա Աբաջյանը տեղափոխվել են Թալինի հիվանդանոց: Հրշեջ-փրկարարների ուժերով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերվել վարորդ` Երեւանի բնակիչ, 1985թ. ծնված Տիգրան Թովմասյանը եւ ուղեւորներ` Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի բնակիչ, 1987թ. ծնված Կարեն Հակոբյանը, Գյումրիի բնակչուհի, 1979թ. ծնված Հասմիկ Պետրոսյանը եւ Գավառի բնակիչ, 1985թ. ծնված Հակոբ Մարուխյանը, որոնք տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի հիվանդանոց: Ավելի ուշ Խ. Նորվարդյանը, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել հիվանդանոցից: Տ. Թովմասյանը տեղափոխվել է Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության: Հ. Մարուխյանը տեղափոխվել է Երեւանի «Արմենիա», իսկ Լ. Աբաջյանը եւ Հ. Պետրոսյանը` «Էրեբունի» բժշկական կենտրոններ: Ըստ բժիշկների` նրանց վիճակը ծանր է: