Արկ է հայտնաբերվել

08/04/2010

Ապրիլի 6-ին «TIEARAS de Armenia» ընկերությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 14:30-ին Արմավիրի մարզի Արեւադաշտ համայնքի` իրենց ընկերությանը պատկանող տարածքում աշխատող գյուղացիների կողմից հայտնաբերվել է արկի նմանվող առարկա:

Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տեղեկացմամբ` դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը եւ Պաշտպանության նախարարությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ՊՆ մասնագետների խումբը եւ Արմավիրի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները: Ժամը 18:15-ին ՀՀ ՊՆ մասնագետների կողմից հայտնաբերվել եւ տեղից բարձրացվել է 122 միլիմետրանոց բեկորաֆուգասային արկ` առանց մարտական գլխիկի, ու հետագա վնասազերծման նպատակով տեղափոխվել ՊՆ ինժեներական զորքերի վարչություն: