Ապրիլի 8-ին 52-ամյա Ռոբերտ Վարդանյանը ընկել է Խարբերդի ամառանոցների 7-րդ փողոցում գոյացած փոսը, կոտրել ոտքը: Ժամը 23:20-ի սահմաններում, փրկարարների ուժերով Ռոբերտ Վարդանյանը ոտքի բաց կոտրվածքով տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նույն օրը ժամը 18:40-ին հրդեհ է բռնկվել Երեւանի Ուլնեցու փողոցի 74-րդ շենքի նկուղային հարկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:54-ին, մարվել` ժամը 19:06-ին: Այրվել է 5 քմ մակերեսով աղբ:
Իսկ երեկ ժամը 07:44-ին նմանատիպ ահազանգ է ստացվել Երեւանի Կոմիտասի 7/4 հասցեից:
Շենքի նկուղային հարկում այրվել է 10 քմ մակերեսով աղբ: