հասարակություն

Այցելելու է Հայաստան եւ Թուրքիա

18.03.2010

ԱՄՆ-ի հայտնի իրավաբաններից մեկի` Ռոբերտ Քարդաշյանի դուստրը` Քիմ Քարդաշյանը, որոշել է նկարահանվել հայ-թուրքական բարեկամության մասին պատմող ֆիլմում: Նպատակը հայ-թուրքական հարաբերությունների հաշտեցումն է: Ըստ թուրքական «Takvim»-ի` Քիմ Քարդաշյանն ասել է, որ նախատեսում է այցելել Հայաստան եւ Թուրքիա:

կարդալ ավելին

«Իշխանությո՛ւն, արի մեզ խողդի՛»

16.03.2010

Սա արտահայտություն է ոչ թե հայտնի դրամայից, այլ վերջերս իշխանության մշակած դեռեւս անավարտ ողբերգության սցենարից, որի հիմքում ընկած են գազի ու ջրի թանկացումները: Այս մասին Երեւանի փողոցներում անցկացված մեր հարցախույզի արդյունքները, մեղմ ասած, խիստ մտահոգիչ են: «Լրիվ չարիքների բունը սոցիալական ծանր վիճակն ա: Ժողովուրդն էսօր սնանկացած վիճակում ա: Ժամանակն ա, որ մեր ղեկավարները, բացի իրենցից, …

կարդալ ավելին

Խախտվում են ամենուր

16.03.2010

Արդեն 50 տարի է, ամբողջ աշխարհում մարտի 15-ը նշվում է որպես Սպառողների միջազգային օր: Այս տարի օրվա կարգախոսն է՝ «Մեր փողը մեր իրավունքն է»: Երեկ կայացած ասուլիսում Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը նշել է, որ Հայաստանում գրեթե չկա մի ոլորտ, որտեղ սպառողների իրավունքները չեն խախտվում: Ըստ նրա` աշխարհում սպառողների իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող կազմակերպությունների …

կարդալ ավելին

Գաղտնի ճանապարհով բնակարանը յուրացրել են

16.03.2010

Երեկ «168 Ժամ» թերթի խմբագրությանն է դիմել Նոր Արեշ 46/37 հասցեի բնակիչ Աննա Փամբուխչյանը` ահազանգելով իր եւ իր որդիների դեմ կատարվող գործողությունների մասին: Բանն այն է, որ օրեր առաջ Ա. Փամբուխչյանը ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից (ԴԱՀԿ) ծանուցագիր է ստացել, ըստ որի` այսօր իրեն եւ իր երկու որդիներին վտարելու են իրենց բնակարանից: …

կարդալ ավելին

Կիրիլ Առաջինը գալու է Հայաստան

13.03.2010

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով մարտի 16-18-ը պաշտոնական այցով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ Հայաստանում կգտնվի Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, մարտի 16-ին Ս. Էջմիածնի Մայր Տաճարում տեղի կունենա Կիրիլ պատրիարքի դիմավորման եւ բարիգալստյան արարողությունը, իսկ մարտի 17-ին Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում կկատարվի …

կարդալ ավելին

«Հիմա էլ կպել են տավարի մսից»,- դժգոհում են մսավաճառները

13.03.2010

Արդեն երկու ամիս է` երեւանյան գետնանցումներում վաճառվող քաբաբի գինը 250 դրամից դարձել է 300 դրամ, ինչից դժգոհ են նաեւ «քաբաբ-խորովածի» առեւտրով զբաղվողները, քանի որ դրա պատճառով պակասել է նաեւ իրենց հաճախորդների թիվը: Ըստ նրանց` մեր երկրում ամեն ինչ նպաստում է գործազրկության մակարդակի բարձրացմանը: «Համ տեղի փողն են բարձրացնում, համ միսն են թանկացնում, համ էլ տարբեր …

կարդալ ավելին

Ջրից «փող կպցնելու» մեթոդը

13.03.2010

Մեր թերթի նախորդ համարներում բազմիցս անդրադարձել ենք քաղաքացիների այն դժգոհություններին, որոնք վերաբերում են «Երեւան ջուր» ՓԲԸ-ի ջրամատակարարման հետ կապված խնդիրներին: Ընդհանրապես խմբագրություն դիմած քաղաքացիներն արդարացիորեն պահանջում են բաժանորդային իրենց վճարների դիմաց պատշաճ ջրամատակարարում: Շատերն էլ, ինչպես սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների, այնպես էլ` դատական ատյանների միջոցով, փորձում են վիճարկել «Երեւան Ջուր» ընկերության կողմից սահմանված …

կարդալ ավելին

Նռնակ աղբատարի թափքում

13.03.2010

Մարտի 11-ին, ժամը 12:50-ին, Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայի թիվ 50/1 շենքի բակում կայանված աղբատար ավտոմեքենայի թափքում` աղբի մեջ, ռումբ կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբն աղբատարի թափքում հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով: Այն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

կարդալ ավելին

Գումար` անվճար վկայականի համար

13.03.2010

Ըստ «Ա1+»-ի հրապարակման` Երեւանի մի շարք համայնքների Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժանմունքներում նորածիններին ծննդյան վկայականները տրամադրվում են որոշակի գումարի դիմաց: «Երեխայի ծնվելու հաջորդ օրը գնացի քաղաքացիական կացության ակտերի գրանցման Քանաքեռ-Զեյթունի բաժանմունք: Մի քանի թուղթ լրացրեցին, իսկ երբ վկայականը պատրաստ էր, ասացին, որ պետք է վճարեմ 4000 դրամ»,- «Ա1+»-ին ասել է նորածին Սամուելի հայրը` Սեյրան Չոբանյանը: …

կարդալ ավելին

Մնաց մնացածը

11.03.2010

Բնական գազի բարձրացված սակագինը դեռ ուժի մեջ չմտած, Երեւանի եւ հարակից տարածքի բնակիչների համար հերթական «անակնկալն» է պատրաստում «Երեւան Ջուր» ընկերությունը: Վերջինս դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` ապրիլի 1-ից խմելու ջրի սակագինը բարձրացնելու հայտով: «Երեւան Ջուրը» ցանկանում է 1խմ խմելու ջրի սակագինը գործող 181 դրամի փոխարեն բարձրացնել մինչեւ 207 դրամ: ՀԾԿՀ-ն, ամենայն հավանականությամբ, կհաստատի …

կարդալ ավելին

Undergraund

11.03.2010

Սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի այս ֆիլմը իր հայրենիքի` Հարավսլավիայի մասին է, որը 1941 թվականի ապրիլի 6-ից վեր է ածվում զենք արտադրող ընդհատակյա գործարանի: Երկրորդ համաշխարհային պատերազմն ընդհատակ է քշում մի ողջ ժողովրդի: Ընդհատակից ոչ ոք մինչեւ 1961 թվականը դուրս չի գալիս. մարդիկ կարծում են, որ վերեւում դեռ պատերազմ է: Այս կինոնկարի ամենակարեւոր միտքը, եթե կուզեք՝ …

կարդալ ավելին

Իսկ ի՞նչ խմել ջրի փոխարեն

11.03.2010

Ապրիլի 1-ից սպառողները ստիպված կլինեն ավելի շատ վճարել ոչ միայն սպառած գազի, այլ նաեւ ջրի դիմաց: «Երեւան Ջուր» ընկերությունը եւս, հետեւելով «ՀայՌուսգազարդի» օրինակին, դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` առաջարկելով թանկացնել ջրի սակագինը: Որպեսզի «Երեւան Ջուրը» վնասով չաշխատի, ընկերության մասնագետները հաշվարկել են ու հանգել այն եզրակացության, որ 1խմ խմելու ջուրը ներկայիս 181 դրամի փոխարեն պետք …

կարդալ ավելին

«Միլանոյին» վտարեցին

11.03.2010

ՀԿ ծառայությունը երեկ վտարման գործողություններ է իրականացրել «Օլիմպ» արտադրական կոոպերատիվին պատկանող «Միլանո» խանութում: «Կան դատարանի վճիռները, որոնց համաձայն՝ պետք է կնքվի պայմանագիր, փողը փոխանցվի, որ վտարում իրականացվի, սակայն ձեռք բերող ընկերությունը (Ավո Ֆ.Մ.Հ. ՍՊԸ) հրաժարվում է պայմանագիր կնքել, քանի որ հասկանում է, որ պայմանագրի պայմանները շահեկան չեն, քանի որ պայմանագրում չկան նշված այնպիսի կետեր, որոնք …

կարդալ ավելին

«Էլիտար գողը»

11.03.2010

Ուֆայում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի` արտասահմանյան մակնիշի մեքենաներից դրամի եւ արժեքավոր իրերի գողության մեղադրանքով: Վերջինս «Porche Cayen» մակնիշի մեքենայով շրջել է երկրի ողջ տարածքով եւ թիրախային զոհերին հետեւել է խոշոր առեւտրային եւ բիզնես կենտրոնների կայաններում: Բացի այդ, նա գործել է` ըստ հատուկ մշակված սխեմայի: Երբ մեքենաների սեփանակատերերը միացրել են ազդանշանային համակարգը, հատուկ սարքը գրանցել է …

կարդալ ավելին

Կանաչ գոտին ավերել են

11.03.2010

Երեկ խմբագրություն էին զանգահարել Արաբկիր համայնքի Սունդուկյան 15/1 հասցեի բնակիչները` ահազանգելով նշված հասցեում կատարվող իրադարձությունների մասին: Բնակիչների խոսքերով` երեկ կեսօրին տարածք են ներխուժել մեծ թվով «ջիփ» մակնիշի ավտոմեքենաներ եւ խորհրդավոր աժիոտաժ են սկսել: Շատ չանցած Սունդուկյան 15/1 հասցե են տեղափոխվել ինքնաթափ եւ «բուլդոզեր» մեքենաներ եւ սկսել են քարուքանդ անել բակի ողջ կանաչ տարածքը: «Մեր բակում …

կարդալ ավելին

«Տատի՛կ, հանկարծ ինձ մենակ չթողնես»,- ասում է 8-ամյա Արայիկը

11.03.2010

Թիվ 403 սենյակից արձագանքող դհոլի «ջղային» հարվածները զրնգում են ամբողջ հանրակացարանով մեկ: Դռնից ներս ապրում է 8-ամյա Արայիկը, ով ծնված օրից հայր չի տեսել, իսկ մորը կորցրել է 5 տարեկանում: Մայրը` 25 տարեկան Զառան, դժբախտ պատահարի հետեւանքով մահացել է մարտի 21-ին. Արայիկի ծննդյան տարեդարձի օրը: Զառան միայնակ էր մեծացնում Արայիկին` տատիկի օգնությամբ: Սրճարանում մատուցողուհի աշխատող …

կարդալ ավելին

Շնորհավոր Մարտի 8

07.03.2010

Մեր թերթի հաջորդ համարը լույս կտեսնի մարտի 11-ին: «168 Ժամի» անձնակազմը շնորհավորում է բոլոր կանանց Մարտի 8-ի առթիվ:

կարդալ ավելին

Հայացք դրսից

07.03.2010

«Բոլոր ազգերն իրենց միֆոլոգիան ունեն: Ամերիկան, օրինակ, իր առօրյա առասպելաբանությունը ստեղծում է Հին Հռոմի նմանությամբ: Եվ շատ է նյարդայնանում, երբ տեսնում է, որ այլ ազգերը փորձում են իրենց սեփական առասպելաբանությունը կառուցել: Փոքր ազգերը միայն մեկ ճանապարհ ունեն. պետք է շարունակեն ամրացնել իրենց պատմական միֆոլոգիան: Եվ դա պիտի արվի ամերիկյանին զուգահեռ»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում …

կարդալ ավելին

«Ձեր հիպնոսը մեր վախն է։ Մեր վախը ձեր հիպնոսն է»

07.03.2010

Այս դեպքերը տեղի են ունեցել անհիշելի ժամանակներում, մի խիստ հարավային երկրում: Կարճ ասած` Աֆրիկայում: Այն ժամանակներում, երբ ճագարները` վիշապներին հանդիպելիս, հիպնոսից քարանում էին, իսկ վիշապները հիպնոսացած ճագարներին կուլ էին տալիս այնպես, որ վիշապի որովայնում «մշակվելիս»` ճագարը դեռ ողջ էր մնում: Այսօր՝ մարտի 6-ին, աբխազ հրաշալի գրող Ֆազիլ Իսկանդերի ծննդյան 81-ամյակն է: Եվ սա լավ առիթ …

կարդալ ավելին

Անլույս ու անջուր

07.03.2010

Երեք տարի անլույս ապրող միայնակ թոշակառու Սեդա Բարխուդարյանի սեղանին խնամքով դրված է «Աննա Կարենինան»: Նոր Նորքի ուսանողական ավանի հանրակացարանի նրան պատկանող սենյակի սառը ցրտին միայն անշունչ գրքերն են դիմանում: Ինքը` տիկին Սեդան, լույսը բացվելուն պես փախչում է: «Եղբորս հարսը թոռների հետ մյուս մասնաշենքում է ապրում: Գնում եմ իրենց տուն, որ դիմանամ»,- ասում է բարեկիրթ կինը, …

կարդալ ավելին