«Էլիտար գողը»

11/03/2010

Ուֆայում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի` արտասահմանյան մակնիշի մեքենաներից դրամի եւ արժեքավոր իրերի գողության մեղադրանքով: Վերջինս «Porche Cayen» մակնիշի մեքենայով շրջել է երկրի ողջ տարածքով եւ թիրախային զոհերին հետեւել է խոշոր առեւտրային եւ բիզնես կենտրոնների կայաններում: Բացի այդ, նա գործել է` ըստ հատուկ մշակված սխեմայի: Երբ մեքենաների սեփանակատերերը միացրել են ազդանշանային համակարգը, հատուկ սարքը գրանցել է գաղտնի ծածկագիրը: Ավելի ուշ գողը առանց դժվարության բացել է մեքենաների դռները: Նա գողացել է միայն խոշոր գումարներ եւ թանկարժեք բջջային հեռախոսներ: Սակայն վերջին հանցագործության ժամանակ նրա բախտը չի բերել. քրեական հետաքննության աշխատակիցները ձերբակալել են նրան հենց դեպքի վայրում: