հասարակություն

Փոքրիկ տղան ջերմ վերաբերմունքի կարիք ունի

06.02.2010

7-ամյա Սարգիսն այս տարի էլ դպրոց չգնաց ու հավանաբար երբեք էլ դպրոցական չի դառնա: Սարգիսն ու ուսումն անհամատեղելի են դարձել միայն այն պատճառով, որ երեխան հոգեբանական եւ արտահայտվելու անկարողության խնդիրներ ունի: Երազում է հասակակիցների պես առավոտյան արթնանալ, վերցնել պայուսակն ու մյուսների պես դպրոց հաճախել, բայց… Ամեն լուսաբացին արթնանալիս իրականության հետ առճակատումը Սարգիսի մեջ բարկություն է …

կարդալ ավելին

Աջակցել է անօգնական ընտանիքին

06.02.2010

Մեր թերթի նախորդ համարում տպագրված «Երեխաները սովամահ են լինում» հրապարակմանն արձագանքել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Վերջինս ընթերցելով Քանաքեռ համայնքում բնակվող ծայրաստիճան անօգնական վիճակում գտնվող երիտասարդ ամուսիններ Քրիստինեի եւ Գրիգորի ընտանիքի, ինչպես նաեւ նրանց անչափահաս երեխաների մասին հոդվածն, անմիջապես պատրաստակամություն էր հայտնել ձեռք մեկնել այս մարդկանց եւ իր …

կարդալ ավելին

Նահանջ, բայց արդեն՝ առանց երգի

06.02.2010

Փետրվարի 26-ին լրանում է Սումգայիթի ոճրագործության 20-րդ տարելիցը: Հունվարին եւս 20-ամյա վաղեմության տարելից էր, այս անգամ` Բաքվի ջարդերի: Ինչպես հունվարին, այս ամիս էլ երթ կլինի, որի մասնակիցների հիմնական կազմում ուսանողներ կլինեն: Կկազմակերպվեն գիտաժողովներ: Չի բացառվում, որ ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը` ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանի գործուն աջակցությամբ, որեւէ դպրոցում դարձյալ դասախոսություն կարդա: Նախորդ …

կարդալ ավելին

Ժամանակ են շահում

05.02.2010

Պետության կարիքների համար իրացման գոտու բնակիչներն այսօր ՀՀ Կառավարության շենքի դիմաց կրկին ակցիա կկազմակերպեն: Բանն այն է, որ ինչպես ՀՀ կառավարության, այնպես էլ Երեւանի քաղաքապետարանի, մասնավորապես Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի գրասենյակի (ԾԻԳ) ներկայացուցիչները թեեւ իրացման գոտու բնակիչներին մինչ այսօր հորդորում էին չդիմել դատարաններ` խոստանալով վերանայել գործընթացն, այնուամենայնիվ, այդ կերպ ժամանակ են շահում: Տվյալ դեպքում ժամանակն …

կարդալ ավելին

Ոչխարաբուծությունը՝ 10 տարով հետ

05.02.2010

Մեր թերթի նախորդ համարում լույս տեսած «Մեղավորը վերավաճառողնե՞րն են» հոդվածի առնչությամբ խմբագրություն էր զանգահարել Աշխարհի եզդիների ազգային միության նախագահ, եզդիների ազգային պատմագիտության ու աստվածաբանության դոկտոր-պրոֆեսոր, Ազգային կրկնակի հերոս Ազիզ Թամոյանը: Վերջինիս համար զարմանալին այն է, որ հոդվածում ներկայացված եզդիները անհասկանալիորեն խուսանավել էին ոչխարաբուծությանը սպառնացող վտանգի մասին խոսելուց: «Իմ հաշվարկներով՝ եզդիների մոտ մնացել է ոչխարների մոտ …

կարդալ ավելին

Երեխաները սովամահ են լինում

05.02.2010

Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցի տանող ոլորապտույտ ճանապարհը կարծես ոչ սկիզբ ունի, ոչ` վերջ: Իրար խաչված փողոցների գլխապտույտ դասավորություն, փոքրիկ արահետներ, բազմաթիվ փակուղիներ, որոնց հանդիպելիս շվարում-կանգնում ես: Ասում են` այստեղ` 3-րդ փողոցում հրդեհ է եղել, մանկահասակ երեխաների կյանքը հազիվ են կարողացել փրկել: Հիմա հրդեհից փրկված այդ երեխաները ոչ շոր ունեն, ոչ կոշիկ: Հրդեհը բարեբախտաբար կանխվել է, …

կարդալ ավելին

Նոր առաջնորդ

05.02.2010

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի կողմից Հայաստանի, Վրաստանի եւ Արեւելյան Եվրոպայի Կաթողիկե հայոց առաջնորդ է նշանակվել Մխիթարյան Ուխտի միաբան Վահան Ծայրագույն Վարդապետ Օհանյանը: Ըստ Հայ Կաթողիկե առաջնորդարանի դիվանի, Առաջնորդ Հոր նստավայրը կլինի Գյումրիում եւ Երեւանի Քանաքեռի Կաթողիկե կենտրոնում:

կարդալ ավելին

Խոստովանություն

05.02.2010

«Կա սուտ, անպատկառ սուտ է, եւ կա վիճակագրություն»: Երեկ հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` հավելելով, որ եթե վիճակագրությունը դառնում է քաղաքականության պատանդ, ապա այն վերածվում է ինչ-որ բան քողարկելու լուրջ միջոցի: Սակայն վատն այն է, որ Ադիբեկյանն այս հայտարարությունն արել է ոչ թե իր օրինակի վրա, այլ Ադրբեջանի: Ըստ նրա` Ադրբեջանն իրականում ունի 6 միլիոնից …

կարդալ ավելին

Ադիբեկյանն անցել է ամուսնություններին

05.02.2010

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, որ 2009թ. Հայաստանում կատարվել է 18.773 ամուսնության գրանցում: Այդ ցուցանիշը 1990թ. եղել է 28.000: 2009թ. գրանցված ամուսնալուծությունների թիվը կազմել է 2929: 28.000 ամուսնությունների դեպքում այդ թիվը կազմել է 4000: Իսկ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը վստահեցնում է, որ չնայած Երեւանում 4 ամուսնություններից …

կարդալ ավելին

Վիճակն անմխիթար է

05.02.2010

«Սեւանա լճի ձկնային պաշարների, արդյունագործական տեսակների վիճակը շարունակում է մնալ անմխիթար: Համաձայն մեր անցած տարվա ընթացքում կատարած ուսումնասիրության արդյունքների` սիգի պաշարները, ինչպես նաեւ նախորդ 2 տարիներին, մնում են ցածրագույն մակարդակի վրա, որը կազմում է մոտ 170-180 տոննա»: Այս մասին երեկ հայտարարել է Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն, ձկնաբանության բաժնի վարիչ Բարդուղ Գաբրիելյանը: Ըստ նրա` արդյունագործական …

կարդալ ավելին

Մեղավորը վերավաճառողնե՞րն են

05.02.2010

Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչներն իրենց գյուղն անվանում են Հայաստանի ոչխարաբուծության մայրաքաղաք: Այն գտնվում է Երեւանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Չնայած այս հանգամանքին, երկու «մայրաքաղաքներին» բաժանում են աթարի բուրգերը, խոտի «տուկերը», ցեխառատ ճանապարհները, չգազիֆիկացված տները, դրանց աթարով վառվող վառարաններն ու քաղաքացիների վերապահ վերաբերմունքը դեպի ոչխարաբույծ բնակիչները: Վերջիններիս համար խիստ զարմանալի է օրեր առաջ երեւանյան …

կարդալ ավելին

Բանջարեղենն ու միրգը թանկացել են մինչեւ 26 տոկոսով

05.02.2010

Հունվարին դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 3.6% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել մսամթերքի, ձկնամթերքի, մրգի, բանջարեղենի 3.2-26.0% գնաճը: Ամփոփելով անցած ամսվա ցուցանիշները, Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է, որ դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 9-ում նշված ժամանակահատվածում արձանագրվել է 0.1-26.0% գնաճ, 2-ում` 0.3% գնանկում, իսկ մյուս 2-ում պահպանվել է գների նախորդ ամսվա …

կարդալ ավելին

Կոմերցիոն սիրավեպ՝ դրամատիկ ավարտով

05.02.2010

38-ամյա Անահիտ Եգանյանը միայնակ ու անպաշտպան կին է, ով խարդախության զոհ է դարձել եւ տեւական ժամանակ է` իր իրավունքները վերականգնելու խնդրանքով դիմում է ինչպես պետական կառույցներին, այնպես էլ` լրատվամիջոցներին: Հարազատներ չունի, ծնողներից ժառանգություն էր ստացել Դեմիրճյան 29/9 հասցեում գտնվող բնակարանը, որից, սակայն, ներկայումս զրկվել է եւ ապրում է Աբովյան քաղաքում գտնվող վարձակալած բնակարանում: Համալսարանի իրավաբանական …

կարդալ ավելին

Գերադասում են ինտերնետը

05.02.2010

2009 թվականին Եվրամիության անդամ երկրներում ինտերնետի միջոցով իրականացված մանրածախ առեւտրի ընդհանուր ծավալը 2008 թվականի համեմատությամբ աճել է 22%-ով եւ կազմել շուրջ 143,7 մլրդ եվրո: Նման տվյալներ է հրապարակել Մանրածախ Առեւտրի Հետազոտական Կենտրոնը, որի ուսումնասիրությունների համաձայն` միջին վիճակագրական եվրոպացին 2009 թվականի ընթացքում ինտերնետի միջոցով գնել է միջինը 872,03 եվրո ընդհանուր արժողությամբ ապրանքներ: Նշենք, որ 2009 թվականին …

կարդալ ավելին

Ինքնասպանություն գործածների 48.2 տոկոսը գործազուրկ է եղել

05.02.2010

Ազգային վիճակագրական ծառայությունը հիմնվելով ոստիկանության տրամադրած ցուցանիշների վրա՝ հայտարարել է, որ նախորդ տարվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել են 498 ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի դեպքեր: Ինքնասպանության փորձի են դիմել հիմնականում 30-65 տարեկան անձինք: Նրանք կազմում են այդ քայլին դիմածների 49.8%-ը: Հաջորդ խումբը 18-29 տարեկաններն են՝ 28,3 տոկոս: Ինքնասպանության դեպքերի մեջ 30-65 տարեկանները կազմում են 50.8%, 18-29 տարեկանները` …

կարդալ ավելին

Հաշտության պայմանագիր

30.01.2010

«Deno Gold Mining» ընկերությունն առաջարկել է հաշտության պայմանագիր ստորագրել` Շահումյան բանավանի 28 սեփականատերերին փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ, ովքեր իրենց կյանքին եւ առողջությանը վտանգ սպառնալու հայցով դիմել էին դատարան: «ԷկոԼուրին» հայցվորների շահերի պաշտպան, «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ-ի իրավախորհրդատու Արթուր Ղազարյանը հայտնել է, որ առաջարկությունն արվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նիստի ժամանակ` հունվարի …

կարդալ ավելին

Հերթը հասել է տավարի մսին

30.01.2010

Օրեր առաջ Երեւանի Գումի շուկայի մսամթերքի առեւտրով զբաղվողները կազմակերպել էին բողոքի ցույց: Դժգոհության պատճառը, ըստ մսավաճառների, մսամթերքի գների հետ կապված վերջին օրերին ստեղծված իրավիճակն է: «Բողոքեցինք` բա հետո՞: Ոչ մի փրկություն չկա: Եթե խոսքը նրանց գրպանները լցնելու մասին է, էդ դեպքում ինչքան ուզում ես` քաղաքացի մսավաճառ, բողոքի, մեկ ա` իրանք չեն լսելու: Ու հիմա, բացի …

կարդալ ավելին

Գիշերել են Գորիսի հյուրանոցներում

30.01.2010

Հունվարի 28-ին Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրում ձնաբքի հետեւանքով ձյան տակ ավտոմեքենաներ են մնացել: Դեպքի վայր մեկնած փրկարարների ուժերով ձյան տակից դուրս է բերվել երեք մարդատար ավտոմեքենա: Ժամը 23։30-ի դրությամբ ճանապարհը մաքրվել է ձնից, սակայն, ցածր տեսանելիության պատճառով, Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն արգելել են երթեւեկությունը: Խցանման մեջ հայտնված երկու տասնյակ ավտոմեքենաների վարորդներ ու ուղեւորներ տեղափոխվել են Գորիս …

կարդալ ավելին

Գերշահույթների արդյունքները

30.01.2010

25 տարվա 17 ծառերի տեղում «ՀայՌուսգազարդ» ընկերության փոխտնօրեն Վարդան Հարությունյանը նախատեսում է կառուցել առանձնատուն: Ըստ «Ա1+»-ի, այդ մասին երեկ ահազանգել են Բաղրամյան 3-րդ նրբանցքի բնակիչները, որոնց ձեռքում է հայտնվել այդ հատվածում կառուցվող շենքի հատակագիծը: Երեկ Վ. Հարությունյանին պատկանող հողակտորում աշխատել են մի քանի շինարարներ, իսկ բնակիչները նրանց կողքին հավաքված բողոքել են: «Վարդան Հարությունյանը ասաց, ուզում …

կարդալ ավելին

Անցել են կահավորմանը

30.01.2010

ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայությունը նախատեսում է ավտոճանապարհները կահավորել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների հայտնաբերման ավտոմատ համակարգով: Այն հնարավորություն կտա ճանապարհներին տեղադրված տեսախցիկների տեսադաշտում հայտնված տրանսպորտային միջոցների հոսքում գտնել եւ նույնականացնել այն տրանսպորտային միջոցները, որոնք կատարել են ճանապարհային երթեւեկության կանոնների այնպիսի խախտումներ, ինչպես սահմանված արագության գերազանցումը, լուսացույցի կարմիր ազդանշանի պահանջները չկատարելը, հանդիպակաց երթեւեկելի գոտի դուրս գալը, …

կարդալ ավելին