Ինքնասպանություն գործածների 48.2 տոկոսը գործազուրկ է եղել

05/02/2010

Ազգային վիճակագրական ծառայությունը հիմնվելով ոստիկանության տրամադրած ցուցանիշների վրա՝ հայտարարել է, որ նախորդ տարվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել են 498 ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի դեպքեր: Ինքնասպանության փորձի են դիմել հիմնականում 30-65 տարեկան անձինք: Նրանք կազմում են այդ քայլին դիմածների 49.8%-ը: Հաջորդ խումբը 18-29 տարեկաններն են՝ 28,3 տոկոս: Ինքնասպանության դեպքերի մեջ 30-65 տարեկանները կազմում են 50.8%, 18-29 տարեկանները` 19.3%: Ըստ սոցիալական կարգավիճակի եւ զբաղվածության, ինքնասպանության ու ինքնասպանության փորձերի դեպքերի 48.2%-ն արձանագրվել է գործազուրկների եւ 19.9 %-ը` կենսաթոշակառուների խմբերում: