հասարակություն

Պրակտիկա` թոշակառուի ատամների հաշվին

17.12.2009

«168 Ժամ» թերթի խմբագրություն է դիմել 70-ամյա միայնակ թոշակառու Լուիզա Գեւորգյանը: Վերջինս իր հետ տեղի ունեցած միջադեպից վրդովված` հայտարարում է, որ ՀՀ իշխանությունները աղքատության թիվը նվազեցնում են թոշակառուներին բնաջնջելու ճանապարհով: Նա ասում է, որ պետության կողմից ֆինանսավորվող թոշակառուներին վերապահված արտոնությունների շրջանակներում կատարվող միջոցառումները բուժհիմնարկներն իրականացնում են անփույթ կերպով եւ «գլխառադ» անելով: Լ. Գեւորգյանի դժգոհության համար …

կարդալ ավելին

Ճապոնական նախագիծը մեկնարկելա

17.12.2009

Նուբարաշեն տանող ճանապարհի երկու կողմերից երիզված աղբի հաստ շերտերը յուրօրինակ ուղեգորգի դեր են կատարում: Նուբարաշենցու համար սա ամենօրյա տեսարան է, ինչպեսեւ թաղամասի մուտքի մոտ տարածված հսկայական գերեզմանոցը: Ավելին` այսօր Նուբարաշենի բնակիչները հումորով են մոտենում նույնիսկ այն աղբավայրին, որն ունի իր մշտական բնակիչներն ու այնտեղ մուտք գործելու հստակ կանոնները: Նրանք դա անվանում են «բոմժերի» մաֆիա: «Նուբարաշենի …

կարդալ ավելին

Պարզեցրեք վիզաները

17.12.2009

Երեկ Հայաստանի Եվրոպական Շարժումը սկսել է արշավ, որը ուղղված է Եվրամիության երկրների մուտք գործելու վիզաների պարզեցմանը եւ ազատականացմանը: Արշավը իրականացվում է էլեկտրոնային ճանապարհով: Ըստ կազմակերպիչների, այցելելով http://www.petitiononline.com/EUVisa/petition.html հասցե, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի եւ ԵՄ ցանկացած քաղաքացի կարող է ստորագրել հայտարարության տակ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Մենք՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի …

կարդալ ավելին

Ջրախորի հիդրոէլեկտրակայանը 100 տարեկան է

17.12.2009

Ջրախորի հիդրոէլեկտրակայանը կառուցվել է ֆրանսիական ընկերությունների կողմից 1909 թվականին։ Կայանում տեղադրվել է արագության ավտոմատ կարգավորումով «Պելտոն» տեսակի մեկ հիդրոտուրբին, որն ուներ 600 կՎտ հզորություն, իսկ եռաֆազ հոսանքի գեներատորը՝ 6000 Վ լարման։ Ջրի առումը իրականացվել է Ողջի գետից հասարակ ամբարտակի միջոցով։ Մինչեւ հիդրոտուրբին հասնելը ջուրը խիստ թեք լեռնային հատված ունեցող ջրանցքով անցել է 2500 մետր։ Կայանի …

կարդալ ավելին

Ամուսնալուծվել են

15.12.2009

Հայաստանի ամենահայտնի երգչուհիներից մեկը` Շուշան Պետրոսյանը, կրկին ամուսնալուծվել է։ Նրա արդեն նախկին ամուսինը` ՀՀ Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակից (կրտսեր տեսուչ) Արման Հարությունյանն, այժմ ստիպված է ավելի քիչ հայտնվել հանրության առջեւ: Շուշան Պետրոսյանն, ըստ էության, դեպի շոու-բիզնես կանաչ ճանապարհ էր բացել այլեւս նախկին ամուսին Ա. Հարությունյանի համար, իսկ այժմ վերջինս երգչուհու սեւ …

կարդալ ավելին

Երկրաշարժ Ղարաբաղում

15.12.2009

Երեկ լուսաբացին` տեղական ժամանակով ժամը 5:52-ին Լեռնային Ղարաբաղում` Քարվաճառ քաղաքից 9 կմ դեպի հարավ-արեւմուտք 2,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ:

կարդալ ավելին

Ջիհադ, այնուամենայնիվ, չի հայտարարվի

15.12.2009

– Ադրբեջանի նախագահը պարբերաբար ռազմաշունչ հայտարարություններ է անում: Դրան զուգահեռ` Ադրբեջանում ակտիվանում են իսլամական շարժումները: Ռազմատենչ հռետորաբանությունն ու իսլամի դերի ակտիվացումն Ադրբեջանում աղերսներ ունե՞ն: – Կարծում եմ` ոչ: Կամ` դեռեւս ոչ: Ընդհանրապես, իսլամն ունի հասարակությանը համախմբելու ներուժ: 2006-ին Ադրբեջանի շեյխ ուլ-իսլամը հայտարարեց, որ պատրաստ է «գրավյալ» տարածքների վերադարձի համար ջիհադ` սրբազան պատերազմ, հայտարարել, սակայն դա …

կարդալ ավելին

Քաղաքապետարա՞նն է տվյալները կեղծել, թե՞ պարետը

15.12.2009

Մեր թերթի նախորդ համարներից մեկում «Վախենում են զրկվել նույնիսկ դեպոյից» հրապարակմամբ ներկայացրել էինք Երեւանի վագոնային դեպոյի տարածքում ապրող փաստացի անօթեւան մարդկանց անհուսալի կենսապայմանները: Արցախի 32 հասցեում գտնվող վագոնային դեպոյի վարչական երկու շենքերում հանգրվանած բնակիչները մեզ էին դիմել` դժգոհություն հայտնելով, որ տասնամյակներ շարունակ ապրելով այդ տարածքում, այնուամենայնիվ, երբեւէ ՀՀ իշխանությունների ուշադրությանը չեն արժանացել: Հիշեցնենք, որ տարածքի …

կարդալ ավելին

Ինքնաթիռը` կալանքի տակ

15.12.2009

Շաբաթ օրը Թաիլանդում վայրէջք կատարած «Իլ-76» օդանավում շուրջ 35 տոննա զենք-զինամթերքի հայտնաբերումը միջազգային սկանդալի կարող է հանգեցնել: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, ինքնաթիռն իր բեռով կալանքի տակ է, ձերբակալված են 5 օդաչուները, որոնցից 4-ը՝ Ղազախստանի, 1-ը` Բելառուսի քաղաքացիներ են: Թաիլանդի դատարանը երեկ քննել է Ոստիկանության հայցը` օդաչուների կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ: Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում վերալիցքավորման համար վայէջք …

կարդալ ավելին

Ֆատնասմագորիա Ստալինի, Չերչիլի եւ վրացական կոնյակի մասին

12.12.2009

Հայկական կոնյակը լավն է: Բարձր է գնահատված ամենուր, ներառյալ՝ իր ծննդավայր Ֆրանսիայում: Միջազգային մասնագետների միասնական կարծիքով՝ գոյություն ունի երկու տեսակ կոնյակ` ֆրանսիական եւ հայկական: Մնացած բոլոր կոնյակները միասին կազմում են երրորդ տեսակը: Եվ, ինչպես ամեն մի ակնառու երեւույթի կամ առարկայի, այնպես էլ հայկական կոնյակի շուրջ եւս պտտվում են իսկական, բայց ավելի հաճախ, մտացածին պատմություններ: Դրանցից …

կարդալ ավելին

Հայերի մշակութային դեմքը

12.12.2009

Կարմիր բլուր ամրոցը (Թեյշեբաինի) կառուցել է ուրարտական Ռուսա Երկրորդ թագավորը 6-րդ դարի կեսերին: Կառուցելով ամրոցը` նա այստեղ է տեղափոխել մինչուրարտական բնակավայրի ունեցվածքի մի մասը եւ Էրեբունի ամրոցի ամբողջ հարստությունը: Մշակութային անգնահատելի այս արժեքը, 25 տարուց ավելի` լցված է շինարարական եւ կենցաղային հսկայական աղբով: Որեւէ այլ ժողովուրդ, պետություն մշակութային այս ադամանդը կներկայացներ աշխարհին եւ կհպարտանար: Իսկ …

կարդալ ավելին

«Եթե բռնեցի, քիթը կպոկեմ»

12.12.2009

«Հնարավոր չէ, որ ես որեւէ մեկին հայհոյեմ կամ վիրավորեմ: Չգիտեմ, թե ով է նման բան արել, բայց ով որ արել է` գլուխը պատովն է տվել: Սիրուն բան չէ: Մի քանի տարվա կյանք ունեմ: Այսքան տարի ես միշտ լավ եմ եղել, սիրել եմ իմ Հայաստանը: Ինչպես կարելի է այդ փոքր բանով վարկաբեկել մարդուն: Եթե բռնեցի, քիթը …

կարդալ ավելին

Ո՞ւմ վրա են ջարդում զինվորի մահվան գործը

12.12.2009

«Կոմունիստների օրոք մարդկանց տանջամահ անելու ու վերացնելու համար ուղարկում էին Սիբիր: Հայաստանում հիմա մարդուն սպանելու համար կարելի է ուղարկել Գեղարքունիքի մարզի դատարան»,- ասում է զինվորի հայրը: Մեր թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք 2007թ. օգոստոսի 30-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիսի Կարճաղբյուր գյուղի թիվ N զորամասի ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանի մահվան հակասական հանգամանքներին: Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական …

կարդալ ավելին

Մենթորությունը` ՀՀ-ում

12.12.2009

Օրեր առաջ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչն իր տանը կազմակերպել էր առաջին մենթորական հանդիպումը Հայաստանում, որին հրավիրվել էին 100 մենթորներ եւ Ամերիկյան համալսարանի շուրջ 45 հովանավորյալներ: Աշխարհի տարբեր երկրներում բավական զարգացած է մենթորական ինստիտուտը: Մենթորը, պարզ ասած, խորհրդատու է, որն ունի մասնագիտական ձեռքբերումներ եւ անձնական կենսափորձ, հասարակության շրջանում` որոշակի դիրք: Մենթորն ուղղորդողի …

կարդալ ավելին

«Գլազոկից» նայեք

12.12.2009

ՀՀ Ոստիկանությունը Ամանորի նախաշեմին քաղաքացիներին կոչ է անում լինել զգոն եւ ուշադիր, քանի որ հենց այս ժամանակահատվածում են ավելանում գողության դեպքերը: «Բնակարաններն ու օժանդակ կառույցներն ապահովեք անվտանգության համակարգերով: Ուշադիր եղեք շրջակայքում կասկածելի անձանց հայտնվելու պարագայում եւ անհրաժեշտության դեպքում մի հապաղեք դիմել Ոստիկանություն: Փորձը ցույց է տալիս, որ հատկապես նախաամանորյա ժամանակահատվածում ակտիվանում են գողության, մասնավորապես` անասնագողության …

կարդալ ավելին

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

10.12.2009

«Ոսկե եղեգ» պետական գրական մրցանակի դափնեկիր Լեւոն Խեչոյանը երեկ բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որով գրողն իր մտահոգությունն է հայտնում քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի առողջական վիճակի կապակցությամբ: «Իմանալով, որ Արցախյան ազատամարտի լավագույն հրամանատար, Մարտական երկրորդ աստիճանի խաչի ասպետ, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի առողջությունը միանգամից վատթարացել է, իմ մտահոգությունն եմ հայտնում եւ պահանջում եմ ազատ …

կարդալ ավելին

Հանդուրժող ենք

10.12.2009

Եվ այսպես՝ կոռուպցիան արմատախիլ անելու ճանապարհը բացահայտված է։ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը առաջարկել է ստեղծել հակակոռուպցիոն պայքարի ընթացքին հետեւող հատուկ հանձնաժողով` բաղկացած հանրությանը հայտնի մարդկանցից: Հետեւելով իշխանությունների գործելաոճին՝ ամենեւին չենք զարմանա, եթե մի քանի ամիս հետո որոշեն ստեղծել մեկ այլ հանձնաժողով՝ հանրությանը ոչ այնքան հայտնի մարդկանցից, վերը նշված հանձնաժողովի աշխատանքը վերահսկելու համար։ Հետո, եթե կոռուպցիան …

կարդալ ավելին

Վտարում են տներից

10.12.2009

Երեկ ԴԱՀԿ աշխատակիցներն այցելել են Բուզանդի 83 հասցե եւ փորձել են վտարել տներից մեկի բնակիչներին: Տանտիրոջը` Նունե Բաղդասարյանին աջակցող իրավապաշտպանները ԴԱՀԿ աշխատակիցներից առաջ էին ժամանել դեպքի վայր: Ըստ «tert.am»-ի` իրավապաշտպան Էդգար Բադեյանը նշել է, որ դատարանին իրենք հիմնավորված ներկայացրել են, որ տունն ուզում են քանդել ապօրինաբար. դատարանը, հիմք ընդունելով իրավական հիմնավորումները, հայցադիմումն ընդունել է վարույթ: …

կարդալ ավելին

Շուշիի նկատմամբ սերը` թվերով

10.12.2009

Երեկ հրավիրված ասուլիսում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ներկայացրել է «Մեր Շուշին» hեռուստամարաթոն 2009-ի արդյունքները: Ինչպես հայտնի է` այս տարի արձանագրվել է 15 միլիոն 875 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում: Գումարները կուղղվեն Շուշիում սոցիալական ու տնտեսական ենթակառուցվածքների` ջրամատակարարման ներքին ցանցի, դպրոցների, ճանապարհների, բնակշենքերի տանիքների, զբոսայգիների հիմնանորոգմանն ու բարեկարգմանը: Ներկայացնում ենք Հեռուստամարաթոն …

կարդալ ավելին

Համահայկական փողեր

10.12.2009

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հրապարակեց այս տարվա հեռուստամարաթոնի արդյունքները: Արդեն հայտնի էր, որ հանգանակվել է 15 մլն 750 հազար ԱՄՆ դոլար: Ավելի քան երկու անգամ պակաս գումար, քան անցած տարի: 2008-ի 35 մլն դոլարանոց հանգանակությունը, ցավոք, դեռ երկար կմնա անգերազանցելի: Տարբեր պատճառներով: Բայց այս տարվա ցուցանիշը, կարծում եմ, կարեւոր է: Ոչ միայն այն պատճառով, որ համաշխարհային …

կարդալ ավելին