հասարակություն

Հովհարային անջատումներ

10.12.2009

ՀՀ Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները երեկ մեզ տեղեկացրին, որ արդեն քանի օր է, առավոտյան ժամը 11-ից սկսած՝ մինչեւ ուշ երեկո, իրենք զրկվում են էլեկտրականությունից: Ըստ «Վանաձոր» ք/հ-ում պահվող դատապարտյալների` հիմնարկի ղեկավարությունն ամենայն հավանականությամբ այս կերպ` դատապարտյալներին մթության մեջ պահելու հաշվին, խնայողություն է կատարում: «Հենց հիմա մենք լույս չունենք, եւ դա կարծես թե հիմնարկի …

կարդալ ավելին

Մերոնք` Թուրքիայում

10.12.2009

Թուրքիան ողջունում է Հայկական ճամփորդական գործակալությունների մասնակցությունը Թուրքիայի զբոսաշրջության տոնավաճառին, ինչը կլինի Հայաստանի ներկայացուցիչների առաջին մասնակցությունը Թուրքիայում կազմակերպված տոնավաճառներին: Ըստ «Today’s Zaman»-ի` ճամփորդական գործակալների հայկական ասոցիացիան առաջին անգամ կմասնակցի Թուրքիայի զբոսաշրջության տոնավաճառին, որը կազմակերպվում է Թուրքական ճամփորդական գործակալների միության, Մշակույթի եւ արվեստի հարցերով Իզմիրի տոնավաճառների ծառայության եւ Hannover-Messe ընկերության կողմից: Տոնավաճառին կմասնակցի 6 անդամից բաղկացած …

կարդալ ավելին

Կալանավայրի պետը հրահանգել է հանել թերթի էջերը

10.12.2009

Երեկ մեր խմբագրությունը կրկին ահազանգ ստացավ ՀՀ Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալ Հրաչ Սահակյանի կողմից: Հիշեցնենք, որ մեր թերթի դեկտեմբերի 1-ի համարում «Դատապարտյալի գլխին սարքո՞ւմ են» վերնագրով հրապարակում էինք տպագրել, ըստ որի` Հ. Սահակյանին «Նուբարաշեն» ք/հ-ից տեղափոխել էին «Վանաձոր» ք/հ եւ վեց ամիս բանտային ռեժիմում պահելու որոշում էին կայացրել: Փակ տիպի կալանքի` բանտային …

կարդալ ավելին

Հայտարարություն

10.12.2009

Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առիթով մենք` Հայաստանում գործող իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, խորը մտահոգություն ենք հայտնում Հայաստանում իրավապահ մարմինների, դատական համակարգի, արդարադատության իրականացման խնդիրների առնչությամբ: Ցավով նշում ենք, որ 2009 թ.-ին իրավապաշտպանների կողմից գրանցվել են մի շարք դեպքեր, երբ տեղի են ունեցել խոշտանգումներ, ուժի կիրառման միջոցով կորզվել են ցուցմունքներ, դիտարկվել են արդար դատաքննության խախտումներ: Որպես …

կարդալ ավելին

Հայերն ու ժամանակը

08.12.2009

Պարզվում է՝ հայ կանայք օրական կտրվածքով ուսման վրա միջինը ավելի շատ ժամանակ են ծախսում, քան տղամարդիկ։ Այսպես, եթե տղամարդիկ ուսման վրա օրական ծախսում են 36 րոպե, ապա կանայք այդ նպատակին հատկացնում են 43 րոպե։ Սակայն, արի ու տես, որ ուսման պակասը չի խանգարում, որպեսզի տղամարդիկ եկամտաբեր աշխատանքի վրա ծախսված ժամանակով մի քանի անգամ գերազանցեն կանանց …

կարդալ ավելին

«Մենք արժանի չենք ՀՀ քաղաքացի լինելու պարգեւին»,- ասում է Բաքվի փախստական Ռոբերտ Խաչատուրյանը

08.12.2009

Ռոբերտ Խաչատուրյանն իր երկու որդիների եւ 84-ամյա հաշմանդամ հոր հետ 1996 թվականից բնակվում է Ավան համայնքի հոսպիտալի շենքում: 1988թ. դեկտեմբերի 6-ին նրա ընտանիքը Բաքվի ջարդերից մի կերպ փրկվելով` տեղափոխվել է Հայաստան: Ասում է` «Երեւանում հանգրվանեցինք հարազատների տանը, հետո տեղափոխվեցինք ուրիշ բարեկամների տուն, հետո որոշ ժամանակ՝ մեկ այլ բարեկամի տուն, թափառականի նման… Հետո քեռիս, որը նույնպես …

կարդալ ավելին

Հասարակություն, որին ինտեգրվելը հաճելի չէ

08.12.2009

Եվրոպական երկրում հայտնված յուրաքանչյուրը` ճարտարապետական կոթողների, մարդկային փափուկ եւ ազնիվ փոխհարաբերությունների վրա զարմանալուց հետո, հանկարծ նկատում է, թե որքան շատ են հաշմանդամները: Նրանք ամենուր են` օդանավակայաններում, լողափում, թանգարաններում, ակումբներում: Ի վերջո, նախագահների թեկնածուների կողքին` նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում: Հարց է առաջանում` իսկ որտե՞ղ են մեր հաշմանդամները: Նախագահական ընտրությունների ժամանակ նրանք որեւէ թեկնածուի կողքին չեն երեւում: …

կարդալ ավելին

Մեկ հայի անուն է գրանցվել

08.12.2009

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը շարունակում է դեռեւս ճշտել դեկտեմբերի 5-ին Պերմում գիշերային ակումբներից մեկում բռնկված հրդեհի արդյունքում տուժածների մեջ իր քաղաքացիների առկայության վերաբերյալ տեղեկատվությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Գեւորգ Մինասյանը: Ըստ նրա` իրավիճակը բավական լարված է, տուժածներին տեղավորում են երկրի տարբեր մարզերի հիվանդանոցներում, իսկ որոշներին էլ` տեղափոխել են Մոսկվա: …

կարդալ ավելին

Հարվածել է էլեկտրագնացքին

08.12.2009

Դեկտեմբերի 6-ին, Ոստիկանության Տրանսպորտային վարչության Մասիս կայարանի գծային բաժնում ահազանգ է ստացվել, որ նույն օրը Արարատ-Երեւան մարդատար էլեկտրագնացքը Ոստան գյուղի ուղեփակոցում հարվածել է ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենային: Ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ` պարզվել է, որ Արտաշատ-Մխչյան գծահատվածի 579-րդ կմ-ի 7-րդ պիկետի տարածքում 1952թ. ծնվ. Սամվել Լ.-ի վարած մարդատար էլեկտրագնացքը բախվել է 1936թ. ծնվ. Ռազմիկ Ս.-ի վարած ՎԱԶ-2106 …

կարդալ ավելին

Մահացել է

08.12.2009

Դեկտեմբերի 6-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը Ե. Քոչարի փողոցի թիվ 17 շենքի մոտ վրաերթի է ենթարկել Հայ գրողների միավորման նախագահ, 1937թ. ծնված Հովհաննես Մելքոնյանին: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ, նույն օրը` գիտակցության չգալով` մահացել է: Կատարվում է նախաքննություն:

կարդալ ավելին

Ժամանակավոր

05.12.2009

Հայաստանի արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հրամանով, Արսեն Աֆրիկյանը դեկտեմբերի 3-ից ազատվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնից: Դանիելյանի մեկ այլ հրամանով, «Նուբարաշենի» պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության անվտանգության ապահովման բաժնի պետ Վարուժան Եղիազարյանը: Հիշեցնենք, որ Արսեն Աֆրիկյանը հրաժարական է տվել իր ղեկավարած քրեակատարողական հիմնարկից ցմահ ազատազրկման դատապարտված երկու անձանց` Սողոմոն Քոչարյանի …

կարդալ ավելին

Փոխել են տեղերը

05.12.2009

«Նա (Սերժ Սարգսյանը.- խմբ.) Մեսրոպ Մաշտոց շքանշան է շնորհում կասկածելի վարքի տեր ու անճաշակ, ռաբիս երգչուհուն` Ալլա Պուգաչովային, եւ նույն շքանշանը տալիս է կաթողիկոսին: Այսինքն, նրանց դնում է նույն հարթության վրա: Մենք մի պետություն ենք դարձել, որտեղ գլուխն ու հետույքը կարծես թե փոխել են իրենց տեղերը,- ըստ lragir.am-ի նախօրեին «Սարդարապատ» շարժման կազմակերպած կլոր սեղանի ժամանակ …

կարդալ ավելին

7-ական սենթ՝ Շուշիին

05.12.2009

Նկատե՞լ եք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ «Եվրատեսիլ» երգի մրցույթի միջեւ որոշակի նմանություն կա։ Ընկալման իմաստով։ Այսինքն՝ երկու դեպքում էլ փորձում ենք գուշակել, թե որ երկրից մեզ որքան կտան՝ հիմք ընդունելով տվյալ երկրում ապրող հայերի քանակը։ Իհարկե՝ մի դեպքում փող են տալիս, մյուս դեպքում՝ ձայն, սակայն էությունը դրանից չի փոխվում։ Իսկ էությունն այն է, որ …

կարդալ ավելին

«Ղարաբաղի ժողովուրդը չի վստահում ո՛չ Սերժ Սարգսյանին, ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանին»

05.12.2009

– Պարոն Մելիքյան, դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարները Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո հայտարարություն արեցին, ըստ այդմ արձանագրվեց` «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումների աճող հաճախականությունը շոշափելիորեն նպաստել է կողմերի միջեւ երկխոսության ակտիվացմանը»: Այսինքն` Ղարաբաղյան խնդրի կարգավորման ոլորտում որոշակի առաջընթաց էր արձանագրվել: Դուք «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում նկատել եք, որ Ղարաբաղի թե՛ …

կարդալ ավելին

Իրական եւ քարոզչական հավասարություն

03.12.2009

Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 25-ը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը Հաշմանդամների խնդիրներով զբաղվող ազգային հանձնաժողովի եւ մի շարք հասարակական կազմակերպությունների հետ իրականացնում է «Հավասար հնարավորություններ հաշմանդամներին» խորագրով մեկամսյա ակցիա: Դրա հիմնական նպատակն է քարոզչական աշխատանքների միջոցով հասարակությանը բացատրել, որ հաշմանդամները բոլորին հավասար մարդիկ են, եւ նրանց պետք է ընդունել որպես լիարժեք քաղաքացիների: Ակցիայի հիմնավորումը բնականաբար, այն …

կարդալ ավելին

«Տատից դուրս չեմ գալիս, ես ինձ պաշտպանում եմ»,- ասում է 10 տարեկան Արմենը

03.12.2009

Սարի թաղի իրար վրա «հենված», ճկված խրճիթների տեսարանը նման է փոշու մեջ կորած, անփույթ դարսված, մաշված ու դեղնած գրքերի պատկերների: Մռայլ ու կիսաքանդ, հողի մեջ կիսաթաղված կամ տանիքը տանիքի վրա երեւացող «խուճուճ», ոլոր-մոլոր տներն ասես պատմություններ լինեն, որոնք թերթելիս մի քիչ տխրում ես, մի քիչ զվարճանում, մի քիչ էլ ամաչում, որ օրեցօր զարգացող քաղաքի կենտրոնի …

կարդալ ավելին

Հանդուրժող բարբարոսություն

02.12.2009

Նախօրեին Երեւանում դաժանաբար դանակահարվել է Չարենցի անվան թիվ 67 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Սոս Մելքոնյանը: Ըստ Ոստիկանության տարածած հաղորդագրության, անհայտ անձը ներխուժել է Մելքոնյանների բնակարան, խոհանոցային դանակի հարվածներով սպանել է 13-ամյա տղային: Ոստիկանության մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ նոյեմբերի 23-ին «Հաղթանակ» զբոսայգում անհայտ անձը բռնաբարել է 8-ամյա մի աղջնակի: Դժբախտաբար, Ոստիկանության ամփոփագրերը ընդամենը մի քանի …

կարդալ ավելին

Դատապարտյալի գլխին սարքո՞ւմ են

02.12.2009

Օրերս խմբագրությունն ահազանգ ստացավ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից: 15 տարվա ազատազրկման դատապարտված «Վանաձոր» ք/հ-ում պահվող Հրաչ Սահակյանն ահազանգում է իր դեմ կատարվող «ոտնձգությունների» մասին: Հիշեցնենք, որ Հ. Սահակյանը դատապարտվել է 2005թ. օգոստոսի 11-ին Երեւան քաղաքի Չեխովի փողոցի 29 շենքի մոտ հայտնաբերված Մեսրոպ Մաքոյանի սպանության գործով, մինչդեռ, թեեւ Վճռաբեկ դատարանի դատավճռով նա դատապարտվել …

կարդալ ավելին

Կարմիր խնձորը կանանց դեմ է

02.12.2009

Այն, որ կարմիր խնձորի «ադաթը» աշխատում է ընդդեմ կանանց, «Կանանց ռեսուրսային կենտրոնի» ակցիայի մասնակիցները դեռեւս մարտի 8-ին նշեցին: Ակցիան, ըստ կազմակերպության ծրագրերի համակարգող եւ պատասխանատու Տաթեւիկ Աղաբեկյանի, ընդունվեց ոչ միակարծիք: «Ոմանք կարծում էին, թե ակցիան ուղղված է այդ ադաթի դեմ, իսկ ոմանք էլ խրախուսում էին, որ մենք բարձրացրել ենք այդ թեման: Ակցիայի հաջողությունը նաեւ պայմանավորված …

կարդալ ավելին

Փուլ առ փուլ

29.11.2009

«Սահմանադրական դատարանի» մասին օրենքի համաձայն, ՍԴ-ն հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ գործով որոշում կայացնելու համար 3 ամիս ժամկետ ունի: Այդ մասին «Tert.am»-ին ասել է ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը` ներկայացնելով այն գործընթացը, որում այժմ գտնվում է Արձանագրությունների քննարկումը։ Ըստ Հ. Պապիկյանի, այժմ Արձանագրությունների ուսումնասիրման փուլն է, իսկ փաստաթղթերն ուսումնասիրելու համար նշանակվել է դատավոր, ՍԴ անդամ Վլադիմիր Հովհաննիսյանը: …

կարդալ ավելին