Դեկտեմբերի 6-ին, Ոստիկանության Տրանսպորտային վարչության Մասիս կայարանի գծային բաժնում ահազանգ է ստացվել, որ նույն օրը Արարատ-Երեւան մարդատար էլեկտրագնացքը Ոստան գյուղի ուղեփակոցում հարվածել է ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենային: Ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ` պարզվել է, որ Արտաշատ-Մխչյան գծահատվածի 579-րդ կմ-ի 7-րդ պիկետի տարածքում 1952թ. ծնվ. Սամվել Լ.-ի վարած մարդատար էլեկտրագնացքը բախվել է 1936թ. ծնվ. Ռազմիկ Ս.-ի վարած ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենային, որի հետեւանքով էլեկտրագնացքի վերջին վագոնը գծերից դուրս է եկել, իսկ Ռազմիկ Ս.-ն ստացել է մարմնական վնասվածքներ եւ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել հիվանդանոց: