Հայաստանի արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հրամանով, Արսեն Աֆրիկյանը դեկտեմբերի 3-ից ազատվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնից: Դանիելյանի մեկ այլ հրամանով, «Նուբարաշենի» պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության անվտանգության ապահովման բաժնի պետ Վարուժան Եղիազարյանը: Հիշեցնենք, որ Արսեն Աֆրիկյանը հրաժարական է տվել իր ղեկավարած քրեակատարողական հիմնարկից ցմահ ազատազրկման դատապարտված երկու անձանց` Սողոմոն Քոչարյանի եւ Մհեր Ենոքյանի փախուստից հետո: Փախուստից անցել է մոտ մեկ շաբաթ, սակայն իրավապահներին չի հաջողվել հայտնաբերել Քոչարյանին եւ Ենոքյանին: