Հունվարի 28-ին Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրում ձնաբքի հետեւանքով ձյան տակ ավտոմեքենաներ են մնացել: Դեպքի վայր մեկնած փրկարարների ուժերով ձյան տակից դուրս է բերվել երեք մարդատար ավտոմեքենա: Ժամը 23։30-ի դրությամբ ճանապարհը մաքրվել է ձնից, սակայն, ցածր տեսանելիության պատճառով, Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն արգելել են երթեւեկությունը: Խցանման մեջ հայտնված երկու տասնյակ ավտոմեքենաների վարորդներ ու ուղեւորներ տեղափոխվել են Գորիս քաղաքի հյուրանոցներ: