Աջակցել է անօգնական ընտանիքին

06/02/2010

Մեր թերթի նախորդ համարում տպագրված «Երեխաները սովամահ են լինում» հրապարակմանն արձագանքել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Վերջինս ընթերցելով Քանաքեռ համայնքում բնակվող ծայրաստիճան անօգնական վիճակում գտնվող երիտասարդ ամուսիններ Քրիստինեի եւ Գրիգորի ընտանիքի, ինչպես նաեւ նրանց անչափահաս երեխաների մասին հոդվածն, անմիջապես պատրաստակամություն էր հայտնել ձեռք մեկնել այս մարդկանց եւ իր օգնականին հանձնարարել էր այցելել նրանց տուն: Երեկ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Վարուժան Բոլորչյանի հետ մենք այցելեցինք Գրիգորենց տուն: Վերջինս Ա. Բաղդասարյանի կողմից այս ընտանիքին մեծ գումար եւ երեխաների համար սնունդի փաթեթ փոխանցեց: Վ. Բոլորչյանը Գրիգորին խոստացավ առաջիկա օրերին Ա. Բաղդասարյանի նախաձեռնությամբ լուծել նրա աշխատանքի հարցը: Քրիստինեն եւ Գրիգորը խնդրել են մեր թերթի միջոցով փոխանցել իրենց շնորհակալությունը Ա. Բաղդասարյանին. «Շատ հուզված ենք եւ զարմացած, որ նման արձագանքի արժանացանք պրն Բաղդասարյանի կողմից: Չեք պատկերացնում, թե էս գումարը մեզ համար ինչ նշանակություն ունի, եւ թե մեր երեխաներն ինչքան ունեին դրա կարիքը: Անչափ շնորհակալ ենք Ա. Բաղդասարյանից եւ շատ հուզված»: